Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «Financial Times»-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 4 հազար 200 աշխատողից մոտ 1000-ը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի:
«Մեր եկամուտներն արդեն կրճատվել են 25 տոկոսով, մեզ մնացել է ընդամենը կես տարի, որ դա վերականգնենք, այնպես որ շատ դժվար կլինի այս տարի ընդունելի եկամուտ ունենալ»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկը: