Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Միջազգային գործընկերներին դիմելու փոխարեն՝ պետք է ներսում արտակարգ դրություն հայտարարել նվազագույն զոհերով դուրս գալու համար

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը. «Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը: Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների, այնպես էլ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի առողջապահական համակարգի համար պետության կողմից ձեռք բերված և գործընկերների կողմից Հայաստանին նվիրաբերած միջոցների մասին»։

Հունանյանը նաև նշել է, որ պարետատան կողմից դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը, որի կարիքն այժմ գնահատվում է։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանը կարող է ակնկալել արտաքին աջակցություն: «Իհարկե, պարզ չէ, թե որ երկիրն ինչ ծավալով օգնություն կցուցաբերի, բայց այս իրավիճակում երկրները միշտ պատրաստ են որոշակի աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող երկրներին։ Այստեղ պետք է շատ հստակ արձանագրել՝ մենք պետք է լինենք պետություն, որ մեր ուժերով կարողանանք կառավարել իրավիճակը, լուծել խնդիրները։ Բայց կարող են լինել նաև իրավիճակներ, երբ արտաքին աջակցության կարիքը լինի, նման երկրներ կգտնվեն։ Պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ աջակցություն է ակնկալում մեր կառավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, դրա արդյունավետությանը ճգնաժամային իրավիճակներում, Հակոբ Բադալյանն ասաց. «Ընդհանրապես ԵԱՏՄ-ի կենսունակությունը ոչ միայն այսպիսի իմաստներով, այլև քաղաքական, ռազմաքաղաքական, ամենևին նոր չէ, որ պետք է բացահայտումներ անենք։

Հենց ամենասկզբից էլ պարզ էր, որ ԵԱՏՄ-ն չհաջողած պետությունների, ոչ արդյունավետ կառավարմամբ պետությունների միավորում է։ Դա այնքան պարզ էր ամենասկզբից, որ այս համավարակով չէ, որ պետք է բացահայտվեր դրա կենսունակությունը։ Իհարկե, խոսք է գնում, որ Ռուսաստանը որոշակի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին, որովհետև ռեսուրսային ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց ինքնին ԵԱՏՄ-ի հետ կապված երբեք պատրանքներ չեն էլ եղել, որ հիմա ինչ-որ բան բացահայտվի ու պարզ դառնա, որ այն չէր, ինչ մենք պատկերացնում էինք»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ դիմելուց առաջ Հայաստանը պետք է իր ռեսուրսներն ի մի բերի: «Ամենակարևոր ռեսուրսը կառավարչական ապարատի անորակության ու ժողովրդի անկարգապահության մեջ է։ Պետական այս ապարատով, Սերժի օրենսդրությամբ Հայաստան չի ստեղծվի, այս ապարատի արդյունավետությունը պետք է բարձրացնել՝ անգործ ու հորանջողները պետք է հրաժեշտ տան։ Թող դա փորձեն միջազգային կառույցներին դիմելու փոխարեն, այլապես հայացքը օտարին 300 տարի ապրում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ կառավարչական ապարատը ոտքից գլուխ պետք է փոխվի, նախարարների կարգապահությամբ պետք է առաջնորդվենք. «Սա ստուգատես է, չպետք է ոռնոց դնել, ինչպես որ անում են կորոնավիրուսի արհավիրքներից խուսափելու համար։ Ես ուշադիր նայում եմ այս կառավարության գործունեությանը, ժողովրդի պատրաստակամության մակարդակին, վերլուծաբանների հակապետական գործունեությանը, ամեն մեկը մի էլեկտրիկ, կենսաբան է, յուրաքանչյուրը քննում է իշխանության գործունեության որակը։ Ո՞րն է Վրաստանի հաջողության աղբյուրը՝ հաշվարկի մեթոդաբանությունը, որովհետև տուրիզմի երկիր է, երկրորդ՝ Վրաստանը կիրառում է բարձր տուգանքների ֆինանսական սիստեմ, ոստիկանությունը բազար չի անում, ով խախտեց՝ կտրոնը տալիս են ձեռքը, Վրաստանի գաղտնիքը հենց այստեղ է»։

Շիրինյանը հարցադրում է անում՝ այսպե՞ս եք ձեզ պատերազմի ժամանակ պահելու. «Մեր ժողովուրդը սովոր է կոտորվելուն։ Ասում են՝ ամեն մի ճգնաժամի ժամանակ հարյուրավոր մահեր ենք տվել։ ԽՍՀՄ կոչվածի համար 300 հազար զոհ ենք տվել, ամեն մի պատմաբան ուսանողների մոտ գլուխ է գովում, բայց ինչի՞ եք տվել, պետք է հոգեբանությունը փոխվի, նվազագույն զոհերով պետք է դուրս գանք։ Կառավարությունը պետք է իր ներսում արտակարգ դրություն հայտարարի՝ մինչև որ իրավիճակը կարգավորվի։ Ուրիշի փողերով հայրենիք կառավարելուն վերջ տվեք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում