Ինչպես հաղորդում է Newsmax TV հեռուստաալիքը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հրաժարվել երկրում անկարգությունները ճնշելու համար Ազգային գվարդիան ներգրավելու գաղափարից:
«Ես չեմ կարծում, որ մենք (ԱՄՆ իշխանությունները) պետք է դա անենք», – ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: