Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Հայաստանի տնտեսությունը՝ ամոթալի վիճակում

Երբ իմ արտասահմանցի ծանոթներն ու ընկերները խնդրում են ինձ մի քանի բան պատմել Հայաստանի ու, մասնավորապես, մեր երկրի տնտեսության մասին, ես ամեն անգամ ցավով, բայց մի քանի իրողության մասին եմ խոսում՝ մեր երկիրը կոռումպացված է, մեր բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են, ու իշխանություններն ամեն անգամ ամեն հնարավորն են անում՝իշխանության ղեկին մնալու ու իրենց բիզնեսը պահպանելու համար:

Իրականում մեր երկրի տնտեսությունը կենտրոնացած է մի քանի քաղաքական գործիչների ձեռքում… Թեպետ մեր գործարար պատգամավորներն ու մյուս բարձրաստիճան ու ոչ այնքան պաշտոնյաները բավական ուշիմ են, որևէ բիզնես իրենց անունով չգրանցելու համար, այդուհանդերձ, Հայաստանում գրեթե բոլորը գիտեն, թե ում է իրականում պատկանում այս կամ այն հյուրանոցը կամ այս կամ այն գործարանը/բիզնեսը: Անգամ գործարաններում, որոնք գնել են արտասահմանցի ներդրողներ, ասում են, որոշակի մասնաբաժին ունեն մեր նախկին ու ներկա իշխանությունների ներկայացուցիչներ:
Ու այս ամենը քո երկրի տնտեսության մասին ոչ հայաստանցի քո ընկերներին ներկայացնելը այնքան էլ հաճելի չէ: Սակայն ինձ համար կրկնակի տհաճ էր կարդալ «Ֆորբս»-ի մի քանի շաբաթ առաջ հրապարակած աշխարհի՝ վատ վիճակում գտնվող 10 տնտեսությունների ցանկը, որի համաձայն՝ Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսությունն ունի:

«Ֆորբս»-ը, ուսումնասիրելով 117 երկրների տնտեսությունները, նման եզրակացության է եկել՝ հիմք ընդունելով վերջին երեք տարիներին երկրի համախառն ներքին արդյունքի աճն ու գնաճը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ 2012 թվականի համար արված կանխատեսումները: Մյուս չափանիշներն էին՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը, արտաքին պարտքը և ներմուծման-արտահանման հարաբերակցությունը:

«Գալիք տարիներին միջակ տնտեսական աճի կանխատեսումներով, դեպի ծով ելք չունեցող հետխորհրդային այդ երկիրը, որը փաստացիորեն էներգետիկ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից և Իրանից, հնարավորինս ամեն ինչ անում է՝ աշխարհի մյուս երկրներից հետ չմնալու համար», – ընդգծել էր պարբերականը վերլուծության մեջ։

Այդունհանդերձ, «Ֆորբս»-ը Հայաստանին միայն Մադագասկարից է ավելի դրական դիրքերում գնահատել, ինչն այստեղ շատերին դուր չի եկել: Լրատվամիջոցների հրապարակումներից հետո արված մեկնաբանություններում «Ֆորբս»-ն անվանում են անգամ հիմար մի պարբերական կամ որն ավելի վատ է՝ թանկարժեք զուգարանի թուղթ:

«Ժամանակին Հայաստանը «կովկասյան վագր» էին անվանում, իսկ այժմ այն աշխարհում երկրորդ ամենավատ տնտեսությունն ունի: Հուսով եմ՝ հայերը հասկանում են, որ այս «հեղինակավոր» կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը… ասում են միայն այն, ինչ բխում է իրենց շահերից, և պարտադիր չէ, որպեսզի նրանց գնահատականներն արտացոլեն իրականությունը», – ԱրմենիաՆաու պարբերականի՝ այս թեմայով գրված անդրադարձին մեկնաբանություն էր թողել raf անունով ներկայացած ընթերցողներից մեկը:

Ես հասկանում եմ, թե ինչ են զգում զայրացած հայ ընթերցողները, որովհետև «Ֆորբս»-ի հոդվածն իսկապես ամոթալի էր: Սակայն, մի կողմ դնելով զգացմունքները, պետք է նշել, որ այն բոլոր չափանիշները, որ Հայաստանի դեպքում վերլուծվել են, խիստ բացասական են եղել վերջին երեք տարիներին:

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում գներն աճել են ավելի քան 50 տոկոսով, իսկ արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 40 տոկոսին ու շարունակում է աճել, մինչդեռ մինչ ճգնաժամը գրանցվող երկնիշ տնտեսական աճն անցած տարիներին անգամ բացասական արդյունքներ արձանագրեց:

Իսկ կառավարության՝ ամեն շաբաթ քննարկվող ու իրենց հավաստիացմամբ անմիջապես կյանքի կոչվող ծրագրերը չեն կարողանում փոխել իրավիճակը, քանի որ միայն փոքր ու միջին բիզնեսով մեծ հարցեր չես լուծի:

Հայաստանում իրականում շատերը չեն կարողանում անգամ հանապազօրյա հացի խնդիրը հոգալ: Հաճախ, մարդիկ ամիսներով չեն կարողանում միս ու պանիր գնել, իսկ դպրոցականները տարին երկու անգամ են նոր հագուստ ունենում՝ ուսումնական տարվա սկզբին և ձմռանը: Ինքս եմ ականատես եղել, թե ինչ դժվարին վիճակում են նրանք հայտնվում, երբ ծնողները չեն կարողանում անգամ ժամանակին դասագրքեր գնել նրանց համար:

Հայաստանում շատ պատգամավոր-բիզնեսմեններ, այսպես կոչված, բարեգործություն են անում, ու հասարակ մարդիկ նրանց շատ են սիրում: Այս «բարեգործները» վճարում են երիտասարդներին տեղափոխող ավտոբուսների վարձը, որևէ սպորտային ակումբ հովանավորում: Ընտրությունների նախօրեին բարեգործությունների մասշտաբը միանգամից մեծանում է. նրանք սկսում են հազարավոր դոլարներ բաժանել հիվանդանոցներին, մշակութային կենտրոններին, առողջական կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց:

Սակայն, այս մարդկանցից քչերն են, որ գիտակցում են, որ այդ գործարարները, ովքեր Հայաստանի օրենսդրությամբ անգամ բիզնեսով զբաղվելու իրավունք չունեն, քանի դեռ պատգամավոր են, որպես բարեգործություն ծախսում են այն միջոցները, որոնք անգամ չնչին տոկոս չեն կազմում այն հարկային պարտավորությունների, որոնք իրենք չեն կատարում պետության հանդեպ:

Մինչդեռ, այդ հարկերի շնորհիվ է, որ կարող է բարձրացվել 100 դոլար էլ չկազմող նվազագույն աշխատավարձը կամ 80 դոլարի հասնող միջին թոշակը:

Ժողովուրդն այստեղ այս ամենից շատ է հոգնել, սակայն ամսեամիս նոսրանում են անգամ Հայ Ազգային Կոնգրեսի՝ հիմնական ընդդիմության շարքերը, որոնք 2008-ի նախագահական ընտրություններին այնքան խիտ էին ու հուսավառ, որ իրենց առաջնորդի ցանկության դեպքում կարող էին իշխանափոխություն անել:

Կան մարդիկ, ովքեր միշտ էլ դեմ են եղել 90-ականներին Հայաստանը ղեկավարած ՀԱԿ-ի առաջնորդներին և ասում են, որ սա պարզապես հարուստ երեսպաշտների ոհմակ էր, որը, ի թիվս այլ երևույթների, ստեղծել է նաև օլիգարխական համակարգը: Նույնիսկ նրանց կողմնակիցներն են այժմ երես թեքում նրանցից, քանի որ մարդկանց խոսքերով, նրանք միայն խոսում են՝ ոչինչ չանելով, այժմ էլ անգամ երկխոսություն են սկսել կառավարության հետ:

Նոր ուժ, նոր առաջնորդ, ում կհետևեն նույն մոլեռանդությամբ, ինչ 2008-ին, չկա: Իսկ մինչ այդ, մարդիկ նախընտրում են պատգամավոր-բարեգործների «նաղդ տված 20-30 դոլարով» իրենց ձայնը կրկին տալ այդ «մարդասեր» մարդկանց, քանի որ այդ գումարով կարող են գոնե մի քանի օր հաց ու պանիր գնել: Հայաստանի տնտեսությունն էլ շարունակում է գունագեղ ու մեծ, բայց դատարկ փուչիկ հիշեցնել:

Սառա Խոջոյանը IWPR-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Հոդվածում ներկայացված կարծիքները պարտադիր կերպով չեն արտացոլում IWPR-ի դիրքորոշումները:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում