Քիչ առաջ Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում Սերխիո Մարգարյանի գլխավորած Պերուի հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի ընտրանու նկատմամբ և նվաճեց բրոնզե մեդալները:
Պերուի հավաքականից հեթ տրիկի հեղինակ դարձավ Գերերոն, մեկ գոլ էլ խփեց Չիրոկեն, վենեսուելացիներից աչքի ընկավ Խուան Արանգոն:
Նշենք, որ 59-րդ րոպեին, երբ խաղի հաշիվը 1:0 էր, մրցավարը կոպիտ խախտման համար խաղադաշտից հեռացրեց Վենեսուելայի հավաքականի ավագ Ռինկոնին:









































