Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը իր ելույթում անդրադարձավ հեղափոխությունից հետո արդարադատություն իրականացնելու հանրության ակնկալիքներին և նշեց. «Ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի ամբողջությամբ բացահայտել Մարտի 1-ի գործը և արդարադատության առաջ կանգնեցնել բոլոր մեղավորներին: Նույնը վերաբերում է նաև Հոկտեմբերի 27-ի գործին: Մենք պետք է անենք հնարավորը այդ հրեշավոր ահաբեկչական ակտը բացահայտելու համար»:
Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը խոստացել է իրականացնել անցումային արդարադատություն և փորձ անել հաշտեցնել ՀՀ քաղաքացիներին իրենց անցյալի հետ. «Մենք հույս ունենք, որ դա մեզ կհաջողվի»:
Մանրամասները՝ տեսանյութում: