Այսօր անգլիական առաջատր ակումբներից մի քանիսը ընկերական հանդիպումներ անցկացրին: Եթե «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը իրենց հանդիպումները հաղթանակով ավարտեցին, ապա «Լիվերպուլ»-ը անակնկալ պարտություն կրեց:
Արսեն Վենգերի սաները 1:2 հաշվով պարտության մատնեցին գերմանական «Քյոլն»-ին, դուբլի հեղինակ դարձավ լոնդոնցիների նորեկ Ժերվինյոն: «Տոտենհեմ»-ը 3:0 հաշվով առավելության հասավ «Օրլանդո Փիրաթս»-ի նկատմամբ, գոլերի հեղինակներ դարձան Վան դեր Վաարտն (35, 53 ր.) ու Դեֆոն (87 ր.):
«Լիվերպուլ»-ը խոշոր` 3:0 հաշվով զիջեց «Հալ Սիթի»-ին, Բրեդլին, Քորենն ու Սիփսոնը դարձան մեկական գոլի հեղինակ:







































