Որբաթ oրը ողբերգական եղավ Նորվեգիայի համար: Սկանդինավյան այս չափազանց հանգիստ ու խաղաղ երկրում ոչ ոք չէր սպասում, որ ահաբեկչական ակտեր կարող են կազմակերպվել: Մոտ 15:30-ին Օսլոյի կոնտրոնում՝ կառավարական շենքերի հատվածում, չափազանց ուժեղ պայթյուն եղավ, որի արդյունքում մի քանի կառավարական շենքեր լրջորեն վնասվել են, այդ թվում` նաև վարչապետի նստավայրը: Պայթյունից միչև մեկ կիլոմտր հեռավորությամբ շենքերի ապակիները կոտրվել են:
Վարչապետը և նախարարները աշխատավայրում չեն գտնվել և չեն տուժել ահաբեկչական հարձակումից: Այս հարձակումից կա յոթ զոհ և բազում վիրավորներ: Զոհերի թիվը կարող է աճել:
Կինս պայթյունից մոտ կես ժամ հետո գտնվում էր դրա վայրից կես կիլոմտր հեռավորությամբ կենտրոնական կայարանում, որտեղ իրավիճակը հանգիստ էր և խուճապ չկար: Մարդիկ չէին ընկալում իրավիճակի ողջ լրջությունը: Պայթյունից մեկ ժամ անց նոր փակվել է կայարանը: Մեկուսացվել և տարհանվել է ողջ կենտրոնը: Բնակչությանը իշխանությունները հորդորել են հեռանալ Օսլոյի կենտրոնից, մնալ տներում, իսկ զբոսաշրջիկներին խնդրվել է դուրս չգալ հյուրանոցներից:
Մինչև երեկո չկար ոչ մի պաշտոնական վարկած և չէր բացառվում ծայրահեղ իսլամիսների կողմից վտանգը:
Այնուհետև ստացվեցին մանրամասներ Օսլոյից ոչ հեռու գտնվող Ուտոեյե կղզյակի ահաբեկչական ակտից և պատկերը պարզ դարձավ: Վերացվեց Օսլոյում գտնվելու և տեղաշարժվելու սահմանափակման մասին հորդորը:
Կզղյակում կազմակերպվել էր իշխող լեյբորիստական կուսակցության երիտթևի ամենամյա հավաքը, որին մասնակցում էին 14-18 տարեկան մոտ 700 երիտասարդներ: Ծրագրով նախատեսվում էր, որ այսօր զեկույցով հանդես կգար նաև վարչապետը: Տարբեր օրերի հավաքին մասնակցում էին տարբեր նախարարներ և բարձրաստիճան այրեր: Այս հարձակման արդյունքում մահացել է 85 երիտասարդ և շարունակվում են որոնողական աշխատանքները: Ոստիկանությունը զգուշացնում է, որ զոհերի թիվը այստեղ ևս կարող է աճել: Վրացական հեռուստատեսությունները տեղեկցնում են, որ երիտասարդական հավաքին եղել են նաև երկու վրացիներ, որոնցից մեկը ողջ է, մյուսից լուր չկա:
Ահաբեկիչը ձեռբակալվել է հատուկ ջոկատայինների կողմից: Նա նորվեգացի 32-ամյա Անդերշ Բրայվիկն է: Վերապրողները պատմում են, որ նրա հագին եղել է ոստիկանական համազգեստ, և նա կրակել է երիտասարդների վրա տարբեր զենքերով: Ոստիկանությունը քննարկում է այն վկայությունները, որ կրակոցներ եղել են մեկից ավելի անձի կողմից: Կղզու վրա գտել են նաև պայթուցիկներ: Երեկ գիշեր ոստիկանությունը հետախուզել է Բրայվիկի տունը և աշխատավայրը: Հետախուզման արդյունքների ինչպես նաև Բրայվիկի ձերբակալության ընթացքի մասին մանրամասներ չեն ներկայացվել:
Վերապրածները փրկվել են՝ կղզյակից լողալով փախչելով կամ ժայռակտորների ետևում թաքնվելով: Ոմանք փրկվել են` դիակների մոտ մահացած ձևանալով: Նշվում է, որ ահաբեկիչը ստուգիչ կրակներ է արձակել դիակների շրջանում կյանքի նշաններ ցույց տվողների վրա: Նա նաև կրակել է լողացողների ուղղությամբ:
Մամուլը նշում է, որ 32-ամյա երիտասարդը աջակողմյան ծայրահեղական գաղափարների կրող է, նման թեմաների շուրջ ինտերներային քննարկումների ակտիվ մասնակից և Շվեդական նեոնացիստական խմբի անդամ: Նրա վրա գրանցված երկու զենք կա:
Ոստիկանությունը այժմ հարցաքննում է Բրայվիկին: Մոտիվների մասին տեղեկատվություն ոստիկանությունը չունի: Դեռևս պարզ չէ, թե ահաբեկիչը մենակ է աշխատել, թե ստացել է աջակցություն այլոց կողմից:
Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ ոստիկանի համազգեստով և տարօրինակ պահվածքով մարդ է նկատվել նախարարական մասնաշենքերից մեկում, պայթյունից րոպեներ առաջ: Դրանից հետո ոստիկանությունը կապեց երկու ահաբեկչական գործողությունները: Այժմ Բրայվիկի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել երկու ահաբեկչությունների կազմակերպման համար:
Պայթյունի հետ կապված ոչ մի վարկած չկար մինչև այդ և չէին բացառվոմ ծայրահեղ իսլամիստների կողմից հարձակման տարբերակները: Մինչ այժմ պարզ չէ թե քանի պայթյուն է եղել կառավարական հատվածում և որ շենքերում:
Ստեղծվել է հեռախոսահամար հավաքի մասնակիցների և ռումբից հնարավոր տուժածների բարեկամների համար: Երեկվանից չեն փակվում եկեղեցիները, որպեսզի հոգևոր աջակցություն ցույց տրվի բնակչությանը և տուժածների ընտանիքներին:
Ցավակցական ուղղերձներ են ստացվել միջազգային կազմակերպությւնների և շատ պետությունների ղեկավարների կողմից: Տեղի հայկական միությանը նամակներ են հղել հայրենակիցներ Շվեդիայից և Դանիայից: Նորվեգահայերին նամակ է ուղղել նաև Սկանդինավյան երկրներում Հայաստանի հանրապետության դեսպան Արա Այվազյանը: Նորվեգիայի թագավորին և վարչապետին ցավակցական նամակ է ուղարկել նաև ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը: Նորվեգիայում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ հադես է եկել արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը:
Նշվում է, որ 2000-ականների սկզբներին ծայրահեղ աջակողմյան գաղափարներ կրողները և նեոնացիստները ավելի շատ և ավելի կազմակերպված էին, մինչդեռ վերջին տարիներին նման շարժուները թուլացել էին և լուրջ վտանգ չէին ներկայացնում պետության համար:
Ոստիկանությունը և իշխանական մարմինները ընդհանուր առմամբ դրսևորում են նորվեգացիներին հատուկ հանգստություն և բարձր կազմակերպվածություն: Հայտարարություններով հանդես են եկել վարչապետը և արդարադատության նախարարը: Պարբերաբար մամուլի հետ հանդիպում է ոստիկանության ներկայացուցիչը և ներկայացնում թարմացված տվյալները:
Էրիկ Գրիգորյան
Օսլո









































