Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կառավարության կադրը ձախողել է. դատաիրավական բարեփոխումների նրբությունները վարչապետին ներկայացնող խողովակը խիստ խոցելի է

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված 8 գործողություն կա՛մ ընդհանրապես չի կատարվել սահմանված ժամկետներում, կա՛մ չի կատարվել նախատեսված ձևով։ Այս փաստն արձանագրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Մասնավորապես, 2019 թվականի 2-րդ կիսամյակում պետք է մշակվեր «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանձնաժողովի ձևավորման ժամկետը սահմանված է 2020 թվականի առաջին եռամսյակը։

«Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը միայն երեկ է դրվել հանրային քննարկման։

Չի իրականացվել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, քննարկումը շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության հետ և ներկայացումը ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը նախատեսված էր 2019 թվականի 2-րդ կիսամյակում։

Ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը պարունակում է ծրագրով սահմանված գնահատման հանձնաժողովի կազմավորման փոփոխված կարգ, գնահատման պատճառաբանվածություն և հարցազրույցի փուլում միջազգային առաջատար հոգեբանական ինստիտուտների կողմից կազմված հոգեբանական թեստի անցկացում: Նշված օրենքը չի պարունակում դատավորների թեկնածուների ընտրության գործընթացում միջազգային փորձագետների ներգրավվածության ապահովմանն ուղղված դրույթ, ինչը նախատեսված էր ծրագրով:

««Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման:

Դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի փոփոխության նախագիծը չի դրվել հանրային քննարկման։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված մի քանի փոփոխությունների նախագծեր ևս առ այսօր չեն դրվել հանրային քննարկման։

Արդարադատության նախկին փոխնախարար, դատաիրավական բարեփոխումների ռազմավարության վրա իր պաշտոնավարման ժամանակ աշխատած Տիգրան Խաչիկյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված արձանագրումներին, որ նշված գործողությունները չեն կատարվել, նկատեց, որ նախարարության կողմից սա արդեն կայուն գործելաոճ է և հակակոռուպցիոն ռազմավարությամբ ևս սահմանված միջոցառումներ կան, որոնք ևս մինչ այս պահը չեն իրականացվել։ «Այնպես որ, ես չեմ զարմանում այդ գործելակերպից։ Ավելին, կարող ենք արձանագրել, որ կառավարության կադրը ձախողել է դատաիրավական բարեփոխումների ողջ ընթացքը։ Մեկը մյուսի հետևից անհոդաբաշխ նախագծերով, մեկը մյուսի հետևից չհիմնավորված իրավական ակտերի նախագծերով, դրույթներով հանդես գալով, վեթինգ ծրագիրը, դրա իրականացումը ձախողելով առաջ է գնում։ Այնպես որ, որևէ զարմանալի բան չկա, որ ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրով բազմաթիվ միջոցառումներ չեն իրականացվել»,- ընդգծեց Խաչիկյանը։

Մեր դիտարկմանը՝ ձգձգումների պատճառը որն է, արդյոք մասնագիտակա՞ն կարողությունները, Խաչիկյանը պատասխանեց, որ կոռեկտ չի համարում գնահատել նախարարության մասնագիտական կարողությունները, բայց ունենք փաստ, իրավիճակ, որը ամբողջությամբ հակասում է ՀՀ կառավարության, անմիջականորեն երկրի վարչապետի՝ այդ ոլորտում իրականացվող քաղաքականությանը։ «Վարչապետը բոլորովին պարտավոր չէ տեղեկացված լինել, իրազեկված լինել նեղ մասնագիտական հմտությունների, նրբությունների մասին։ Դրանք վարչապետին պետք է պատշաճ ներկայացվեն, ինչը, իմ ընկալմամբ, գոնե այս պահին խիստ խոցելի է այդ խողովակը։ Վստահ եմ, որ վարչապետի՝ իրազեկման առավել բարձր պայմաններում չէինք ունենա այն պատկերը, ինչը հիմա ունենք այս ոլորտում»,- նշեց նախկին փոխնախարարը։

Խաչիկյանը նկատեց, որ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները չիրականացնելը, ուշացնելու հետևանքը կարող է լինել այն, որ մենք վերջնականապես ձախողենք արդարադատության ոլորտում երկրի վարվող քաղաքականությունը։ «Մենք աստիճանաբար մոտենում ենք այդ եզրագծին։ Պարզ բան է՝ նայել կառավարության որոշումը, նայել սահմանադրական կարգավորումները և նայել, թե վարչապետի հռչակած կարգավորումները ինչի են հանգում։ Երկրի վարչապետը, կառավարության ղեկավարը հստակ ասել է, նկարագրել է, թե ինչ տեսակի համակարգ է ուզում տեսնել արդարադատության ոլորտում, բայց դա չի իրականացվում»,- ասաց Խաչիկյանը։

Մեր դիտարկմանը, որ, նախարար Բադասյանի խոսքերով՝ հատկապես դատական համակարգում փոփոխություններին մեծապես խոչընդոտում է Սահմանադրությունը, մեր զրուցակիցը նկատեց․ «Բացարձակապես Սահմանադրությունը նման խնդիր չունի։ Ով որ ասում է, թե Սահմանադրությանը հակասող ինչ-որ դրույթներ կան վեթինգին և այլ բարեփոխումներին խանգարող, թող ինքը փաստարկի, թե որ դրույթն է, օրինակ, խանգարում վեթինգի իրականացմանը, կամ ինչն է մեզ խանգարում Եվրադատարանի որոշումները չկատարելու հիմքերը դիտարկել որպես դատավորի էական կարգապահական խախտում։ Այսինքն՝ ով որ խոսում է Սահմանադրության հետ հակասելիության մասին, հենց վերջինս էլ կրում է այդ փաստարկը հիմնավորելու բեռը։ Բացարձակապես Սահմանադրությանը հակասելու խնդիր չկա։ Բայց մինչ այդ էլ առաջին հերթին պետք է կոնկրետացնենք, թե ինչ ենք մենք ուզում։ Ուզում ենք դատավորների պատասխանատվության համար նոր գործիքներ և այդ խողովակի միջոցով ապահովելու որակյալ դատական իշխանություն։ Այս նպատակին միանշանակ կարելի է հասնել շատ հեշտ, և Սահմանադրության որևէ դրույթ չի հակասում այդ նպատակին։ Ցանկություն է պետք և կամք։ Վարչապետն ունի այդ կամքը։ Կառավարությունն էլ, որպես կոլեգիալ մարմին, ունի կամք, իսկ թե ով չունի, թող դատի, որոշի յուրաքանչյուրը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում