Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում արել են. եղել են դժգոհություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Փաստահավաք խմբի ձևավորման հարցը, որը պետք է գնահատական տա անցյալում կատարված խախտումներին՝ 1991-ից մինչև 2018 թվականների ընդգրկումով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս կայքում նախագծի հրապարակումը՝ 2019 թվականի վերջին, արդեն նման հանրային քննարկում է եղել նախագիծը կազմելու շուրջ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, փորձագետներ, օրենսդիր մարմնից ներկայացուցիչներ: Եվ, մեր տեղեկություններով, ներկաներն այնքան էլ ոգևորված չեն եղել այս խմբի ստեղծումով՝ այն համարելով նաև ավելորդ ֆինանսական բեռ և ծանրաբեռնվածություն: Բանն այն է, որ այս հանձնաժողովն ունենալու է առանձին բյուջե՝ արտացոլված պետական բյուջեի նախագծում:

Տեղեկացանք, որ քննարկումը կազմակերպվել էր դեկտեմբերին՝ փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իսկ ընդդիմադիր խմբակցություններից ներկա են եղել Անի Սամսոնյանն ու Գևորգ Պետրոսյանը: Սակայն ուշագրավ է, որ իշխող խմբակցությունից ոչ ոք ներկա չի եղել քննարկմանը: Իշխանությունն այս փաստահավաք խումբը դիտարկում է որպես անցումային արդարադատության գործիքներից մեկը: Ուսումնասիրության առարկա, ըստ նախագծի, կդառնան ընտրություններն ու հանրաքվեները կեղծելու, ընտրակաշառք բաժանելու դեպքերը, քաղաքական հետընտրական հետապնդումները, ունեզրկման դեպքերը, այդ թվում՝ հանրության գերակա շահի անվան տակ կազմակերպված, նաև ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը։

Նախագծով հանձնաժողովը պետք է ձևավորված լինի 2021-ի սկզբին, գործողության ժամկետը երկու տարի է, խիստ անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: Հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի կողմից։ Հանձնաժողովի 9 անդամներից երեքի թեկնածությունը առաջարկելու են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Իսկ մնացած վեց թեկնածուներին ներկայացնելու են Ազգային ժողովի խմբակցությունները։ Բայց այստեղ մի հետաքրքիր մեխանիզմ կա. յուրաքանչյուր խմբակցություն, բացի իր թեկնածուին ներկայացնելուց, ներկայացնում է նաև հասարակական կազմակերպություններից մեկական ներկայացուցչի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում