Լուրեր
Պարեկը և ավագ պարեկը կարող են չունենալ բարձրագույն կրթություն. փոխնախարար
  • 16:27
  • 2020-05-26
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ի պատասխան Սերգեյ Ատոմյանի հարցի`  արդարադատության փոխնախարարն ասաց. «Պարեկը և ավագ պարեկը կարող են չունենալ բարձրագույն կրթություն: Նրանց կտրվի համապատասխան սպայական կոչում: Սրա անհրաժեշտությունը պայմանավորված է միայն առաջին համալրման անհրաժեշտությամբ, որովհետև մենք չունենք ըստ էության պարեկային ծառայություն և ստարտի կետից չենք կարող ապահովել այդ բոլոր աստիճանակարգությունը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *