Sunday, 12 05 2024
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել

Ինստիտուցիոնալ նոր ընդդիմության կենսական հրամայականն ու կենսունակ բանաձևը

Հայաստանում ներքաղաքական ցանկացած բռնկում անմիջապես ցցուն է դարձնում հետհեղափոխական գլխավոր և, իհարկե, օբյեկտիվ խնդիրներից մեկը՝ ընդդիմության խնդիրը: Հեղափոխության ժամանակ և դրանից հետո ընդդիմություն լինելը չափազանց բարդ է, գրեթե անհնար, միաժամանակ, սակայն, հենց այդ ժամանակ է առավել սրվում դրա կենսական անհրաժեշտությունը: Որովհետև, որքան էլ հեղափոխությունը հանրային կամքի գերակայությունն է մինչ այդ եղած համակարգի նկատմամբ, այդուհանդերձ, դրա իրականանալուց հետո իրավիճակն այլևս բերում է նոր տրամաբանություն, առաջացնում նոր խնդիրներ, նոր մարտահրավերներ, հեղափոխության խմբերի նոր դիրքավորումներ: Եվ այստեղ շատ էական, զարգացման համար հիմնարար նշանակություն ունեցող հանգամանքը դառնում է ընդդիմության առկայությունը, որը պետք է բալանսավորի քաղաքական զարգացումներն ու ապահովի հեղափոխությունից անցում քաղաքական մրցակցության և էվոլյուցիոն զարգացման, կանխելով անցումը ամբողջատիրության կամ քաղաքական դիկտատուրայի:

Մեծ հաշվով, Հայաստանն այժմ գտնվում է այդ ճամփաբաժանում: Այստեղ իրավիճակը պահանջում է ոչ թե զգայական, քնարական, կամ երկրպագուական զեղումներ, կամ հեղափոխությանը սպառնացող վտանգների մասին աղիողորմ և լալահառաչ, կամ պաթետիկ կոչնակներ, այլ սթափ և հնարավորինս սառը գնահատում և խորքային դիտարկում:

Հեղափոխությունից հետո ամբողջատիրության կամ քաղաքական դիկտատուրայի վտանգը կամ ռիսկը, այսպես ասած, «էքզիստենցիալ» է, այսինքն՝ կախված չէ այն հանգամանքից՝ լավ մարդիկ են եկել իշխանության, թե վատ մարդիկ:

Բանն այն է, որ իշխանություն հանգամանքը ինքնին պարունակում է ներքին ու արտաքին քաղաքական, անվտանգային ասպեկտների այնպիսի մի բարդ և բազմաշերտ ամբողջություն, որ իշխանությանը դնում է մտածողության և գնահատումների արդեն բոլորովին այլ ռեժիմի մեջ: Դա բոլոր պարագաներում, բոլոր երկրներում կամ հեղափոխություններում: Հենց այդտեղ է, որ առանցքային է դառնում բալանսավորող ինստիտուտների, մասնավորապես քաղաքացիական հանրության և քաղաքական ընդդիմության դերը:

Հայաստանում կոնկրետ հետհեղափոխական շրջանում օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ ու վակուում է առաջացել երկու պարագայում էլ, որովհետև Հայաստանում հեղափոխությունը եղել է քաղաքական-քաղաքացիական, այսինքն՝ առաջնային շարքերում եղել են նաև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, այդպիսով առաջացնելով վակուում: Ընդ որում հատկանշական է, որ այդ վակուումը փորձում է լցնել, օրինակ, նախկին իշխող համակարգը, ստեղծելով հանրային սեկտոր իր համակիրների ներգրավումով: Դա, իհարկե, ֆորմալ է հանրային, իրականում նախկին համակարգի քաղաքական շահի գործիքակազմ է, սակայն այն ընտրվել է հենց վակուումը հաշվի առնելով: Ընդ որում, այստեղ պետք է նկատել, որ այդ հանգամանքը թերևս կարող է լինել նախկին համակարգի հետհեղափոխական գործունեության որոշակի, կամա թե ակամա, դրական եզակի նախաձեռնություններից մեկը՝ իրադրության բալանսավորման տեսանկյունից: Որովհետև քաղաքական ընդդիմության տեսանկյունից, նախկին համակարգը ոչ միայն չունի արդյունավետություն և անգամ դրա հեռանկար՝ օբյեկտիվ պատճառով, ունի նաև իր ակտիվությամբ այլ համանման նախաձեռնություններ ու խմորումներ արգելափակելու վտանգ: Բայց Հայաստանում երբեք չի լինելու այդ տեսանկյունից անվտանգ ներքաղաքական միջավայր, ըստ այդմ պետք չէ սպասել, որ նոր որակի ընդդիմությունը երկնքից է ընկնելու և բալանսավորելու ներքին կյանքն ու կառավարող մեծամասնության վարկը: Հայաստանում պետք է ձևավորվի ինստիտուցիոնալ նոր ընդդիմությունը: Բայց այստեղ է, որ առանցքային է մի կարևորագույն հանգամանք:

Հայաստանում ինստիտուցիոնալ նոր ընդդիմության ձևավորման գործընթացը արդյունավետ կարող է լինել այն դեպքում, երբ դրանում ներգրավված սուբյեկտները գտնեն քաղաքականության այն բանաձևը, որը կենսունակ է առանց նախկին համակարգին այս կամ այն առիթով հղումների: Չգտնվի այդ բանաձևը, Հայաստանում չի ձևավորվելու ինստիտուցիոնալ նոր ընդդիմություն, ըստ այդմ՝ ճամփաբաժանին Հայաստանի ընտրությունը հայտնվելու է սխալի մեծ հավանականության տիրույթում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում