Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բերման կենթարկեն, թե խափանման միջոց կփոխեն՝ «Սասնա ծռերը» կարևոր չեն համարում. դատարանի որոշումն անտրամաբանական է

Մայիսի 27-ին ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով «Սասնա ծռերի» 6 անդամներ բերման կենթարկվեն դատարան։ Այս որոշումը կայացվեց գործով վերջին դատական նիստի ժամանակ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

Բացակայող 6 ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ որակեց միջնորդությունները և նշեց, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։ Բացի դրանից, ըստ դատավորի՝ խախտվում է քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու պահանջը։ «Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է, և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշել է դատավոր Մակյանը։

Մխիթար Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը և իրենց միջնորդությանը տված դատավորի գնահատականին, նկատեց, որ դատավորի կողմից նման պատճառաբանություն ու որակումը տրամաբանական որևէ բացատրության չի ենթարկվում, որովհետև նախորդ ամսին նույն հիմնավորմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան, և դատավորը համաձայնել է այդ միջնորդության հետ և որոշում է կայացրել դատական նիստը հետաձգել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը։ Դրանից հետո արտակարգ դրության ժամկետը երկարացվեց, բայց, Շուշանյանի խոսքերով, իրավիճակը չփոխվեց, վարակակիրների թիվը գնալով ավելանում է, և տրամաբանական չէ, որ նույնաբովանդակ միջնորդությունը արդեն երկրորդ անգամ մերժվում է։ «Մենք միջնորդությունը կազմելիս հղում էինք արել պարետ Տիգրան Ավինյանի որոշմանը, որ 8 քմ տարածության մեջ երկու անձից ավելի մարդ չպետք է գտնվի, այլ փաստարկներ ևս ներկայացրել էինք։ Մասնավորապես, որ Մխիթար Ավետիսյանը օնկոլոգիական խնդիրներ ունի, հետևաբար՝ խոցելի, ռիսկային խմբում է գտնվում, բայց դատարանը դա հաշվի չառավ։ Դատարանի այդ որոշումը բանականության, տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց այլ հետևություններ անելու հիմքեր է տալիս»,- ասաց Շուշանյանը՝ հավելելով. «Այս որոշումը նշանակում է, որ դատարանը ցուցում է ստացել դատավարության պրոցեսն արագացնել։ Իսկ նիստերը ողջամիտ ժամկետներում անցկացնելու վերաբերյալ դատողությունն անհեթեթ է։ Ողջամիտ դատաքննության իրավունքը դա հանցագործության մեջ մեղադրվող անձի իրավունքն է։ Իրավունքից անիրազեկ մարդկանց վրա տպավորություն թողնելու փաստարկ էր դա։ Եթե դատավարության այլ մասնակիցների մեղքով դատավարությունն անհարկի ձգձգվեր, այդ դեպքում կարող էինք խոսել ողջամիտ ժամկետների մասին։ Բայց այդ մարդիկ իրենք են ասում, որ իրենց ու մյուսների առողջության մասին մտահոգ լինելով՝ չեն ցանկանում, որ այլոց առողջությունը վտանգեն»։
Նրա խոսքերով՝ իրենց պաշտպանյալներին բերման կենթարկեն, թե խափանման միջոց կփոխեն, դա «Սասնա ծռերի» համար կարևոր չէ։ Նրանք այդ փաստին կարևորություն չեն տալիս։ «Կգնան հաջորդ նիստին «ծռերը», թե ոչ, ես տեղյակ չեմ, բայց երևի առաջիկա օրերին կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։

Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։

ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում