Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Մեկ հոգին ամսական 20 հազար դրամ պետք է ծախսի դիմակի վրա, ընտանիքը` 50-60 հազար դրամ: Դիմակի հետ կապված ոնց ենք վարվում` հատկապես, որ տեղում էլ դիմակ ենք արտադրում»,- արդարադատության փոխնախարարին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով` պատերազմական իրավիճակում դասական շուկայական կանոնները մասամբ չպետք է աշխատեն. «Սա արտակարգ վիճակ է, չէ՞: Ոնց կարող է դիմակ չկրելու տուգանքը դիմակի գնի հետ կապ չունենա: Սա դիմակահանդես չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































