Friday, 10 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Արարատի 27-ամյա բնակիչը կալանավորվել է Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրգործով

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի 27-ամյա բնակիչը տեղեկանալով, որ 43-ամյա տղամարդը գտնվում է Վեդի քաղաքում տեղակայված քարի արտադրամասի տարածքում, գնացել է նշված վայր, որտեղ այդ պահին ներկա է եղել վերջինս՝ ընկերների հետ: 27-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ինքնաձիգով առերևույթ փորձել է կրակոցներ արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն ինքնաձիգի փամփշտակալում գտնվող փամփուշտը չի կրակել, ինչի հետևանքով կրակոց չի արձակվել: Այդ պահին 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, այն փակվել է, որից հետո 27-ամյա երիտասարդը 2-3 կրակոց է արձակել դռան ուղղությամբ: Վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի:

Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է 27-ամյա երիտասարդին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրկին իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 43-ամյա տղամարդը դիմել է փախուստի և կրակոցները նրան չեն դիպել:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը, որի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել է և բերման ենթարկվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում