Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

«Կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում»

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հրավիրում եմ լրատվամիջոցերի ուշադրությունը.

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ: Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի -ին (հղումը՝ մեկնաբանությունում):

Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին:

Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը ..թ. էլեկտրոնային փոստի միջոցով Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

Երևանի քաղաքապետարանը ..թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան բանկը ..թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ .. թվականին պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, .. թվականին՝ լուծվել է Երևանի քաղաքապետարանի և «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջև 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաև «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սև ցուցակում») ներառելու նպատակով:

Իս մինչ այդ՝ ..-ին Երևանի քաղաքապետը իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին:

Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտնում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաև իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են և հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218903670448513&id=1405208089

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում