Այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն երկարաձգելու կառավարության կայացրած որոշումը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե COVID-ի ֆոնդին որքան գումար է հավաքվել և ինչպես է ծախսվել:
«Ֆոնդին քիչ ենք անդրադառնում, որովհետր փոխանցումներն էլ են քիչ: Այդ ամբողջ գումարը առողջապահության համակարգին է տրամադրվել: Երեկ հավելյալ 1 մլրդ դրամ նույնպես փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,- հայտարարեց փոխվարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: