Վրաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 647-ի, անցած 24 ժամվա ընթացքում հինգ նոր դեպք է հաստատվել; Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Վարակից մահացել է 11 մարդ։
Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 23 պացիենտ, ընդհանուր՝ 372 մարդ։
Ներկայումս հանրապետությունում կարանտինի ռեժիմում է գտնվում 4373 մարդ։ Բժիշկների հսկողության տակ է գտնվում 386 մարդ, ինչպես նաև արտասահմանից ժամանած Վրաստանի երեք քաղաքացի։