Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Անսպասելի շրջադարձ Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում

Խորհրդարանում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր է ուղարկել արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այդ հանգամանքը բավականին հետաքրքիր է՝ հաշվի առնելով այն, որ հանձնաժողովը, կարծես թե՝ համենայնդեպս առերևույթ, քննում է Հայաստանի զինուժի կառավարման, սպառազինության ապահովման հանգամանքները: Էդվարդ Նալբանդյանին ուղղված հրավերը վկայում է, որ Ապրիլյան քառօրյա քննիչ հանձնաժողովի գործունեության տիրույթում է հայտնվում նաև գործընթացի արտաքին քաղաքական ասպեկտը: Այդ հանգամանքը վկայում է թերևս մեր այն գնահատականի ճշգրտության մասին, որ Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը, այսպես ասած, ներքաղաքական առիթով, սակայն գործնականում արտաքին, ռազմա-քաղաքական ընդգրկում ունեցող գործընթաց է, որ միտված է լինել հետհեղափոխական Հայաստանի անվտանգային քաղաքականության գործիքակազմի մաս:

Բանն այն է, որ Ապրիլյան քառօրյան և դրա հանգամանքները համատեքստից կտրված, անջատ դիտարկելը ոչ միայն չի տալու ճշգրիտ պատկերը, այլ կամա, թե ակամա վերածվելու է պատերազմի խորքային և ընդգրկուն շրջանակի նենգափոխման: Գործնականում, հենց դա էլ տեղի է ունեցել անցնող տարիներին, երբ ամենատարբեր թիրախավորումներով՝ ընդհուպ «պայմանավորված պատերազմ» բնորոշումով, գիտակցված, թե ոչ՝ խեղվել է բուն գործընթացը: Ինչ-որ մարդիկ այդպես փորձել են հարաբերություն պարզել Սերժ Սարգսյանի հետ, բայց այդ գործընթացի զոհ դարձել է Հայաստանի համար կարևոր ճշմարտությունը: Բանն այն է, որ պատերազմը եղել է պայմանավորված, բայց ոչ թե Հայաստանի իշխանության հետ, այլ Հայաստանի դեմ՝ առանցքում լինելով պայմանավորված մեր ռազմավարական դաշնակից համարվող պետության և մեր երկու բացահայտ հակառակորդների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Ավելին, Ռուսաստանի գործուն ներգրավվածությամբ վարվել է մի քաղաքականություն՝ օգտագործելով Հայաստանի ներքին շրջանակները, որի ամբողջ նպատակն ու իմաստն էլ թերևս եղել է հենց այն, որ կորի Հայաստանի սուբյեկտային արժեքը՝ որպեսզի հնարավոր լինի պայմանավորվել Հայաստանի դեմ: Որովհետև գործնականում բոլորի համար է շատ պարզ եղել՝ անկախ, թե ով է Հայաստանի առաջին դեմքը, ով է Հայաստանում իշխանություն, պայմանավորվել Հայաստանի իշխանության հետ պատերազմի հարցում, անիմաստ է, որովհետև Արցախը պահվում է Հայաստանի ու Արցախի ժողովրդի, ոչ թե որևէ իշխանության վրա:

Բանն այն է, որ Հայաստանի ու Արցախի ժողովրդին պարզապես տարիների ընթացքում ներշնչել էին, որ իրենից կախված չէ ոչինչ, որովհետև հենց այդ ներշնչանքի վրա էին կառուցում Հայաստանը ռազմա-քաղաքական սուբյեկտությունից զրկելու արտաքին ու ներքին գործընթացը: Այդ ներշնչանքի համատեքստով է, օրինակ, որ Հայաստանը ԵԱՏՄ բռնակցելու դեմ պայքարը հռչակվում էր «մարգինալություն», կամ «Արևմուտքից սնվող հակառուսականություն»: Արդյոք նախկին արտգործնախարարին Ապրիլյան հանձնաժողովի հրավերը խոսո՞ւմ է այն մասին, որ հղվում է պատերազմի ամբողջական և ընդգրկուն դիտարկման ուղերձ՝ Հայաստանի դեմ այդ համատեքստի պատասխանատու արտաքին ու ներքին ուժերին: Ի՞նչ կասի Էդվարդ Նալբանդյանն արտաքին քաղաքական համատեքստի մասին, կամ, ավելի շուտ՝ ինչ կհարցնեն նրան, եթե, իհարկե, նա ներկայանա: Թեև, հաշվի առնելով ապրիլյան քառամյա վաղեմության օրերի քրոնիկոնը, հավանական է նույնիսկ, որ Էդվարդ Նալբանդյանն ինքը շատ նոր բան իմանա այդ իրադարձությունների մասին: Ապրիլյան քառօրյայի օրերին Հայաստանի հանրությունն ուզում էր իմանալ, թե ու՞ր է արտաքին գործերի նախարարը, իսկ արտաքին քաղաքականությամբ այդ շրջանում գործնականում զբաղվում էր ՊՆ-ն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում