COVID-19 ախտորոշմամբ տասներորդ հիվանդն է մահացել Վրաստանում: Գորիի զինվորական հոսպիտալից հաղորդել են, որ մահացել է 45-ամյա մի կին, որի մոտ եղել են նաեւ ուղեկցող հիվանդություններ:
Սա կորոնավիրուսից գրանցված ամենաերիտասարդ մահն է Վրաստանում: Ավելի վաղ, Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն ասել էր, որ համաճարակի հետևանքով մահացած քաղաքացիների միջին տարիքը նվազում է:
Ապրիլի 4-ին, Վրաստանում մահացավ կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտը: Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում մահացել էր ծանր ուղեկցող հիվանդություններով 79-ամյա մի կին: