Գերմանացի գիտնականները անվանել են նոր դեղամիջոցներ, որոնք կարող են արդյունավետ լինել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում: Ուսումնասիրությունը հրապարակվել է Մայնցի համալսարանի կայքում:
Մոտ երկու ամիս տևած ուսումնասիրությունների հիման վրա գերհամակարգիչը գտել է հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցներ, որոնք հնարավորություն ունեն կապել և չեզոքացնել SARS-CoV-2 վիրուսի մասնիկները: Դրանք ներառում էին simeprevir, paritaprevir, grazoprevir և velpatasvir դեղամիջոցները:
Ստուգելով համակարգչի հաշվարկները՝ գիտնականները նկատել են, որ SARS-CoV-2-ը և հեպատիտ C առաջացնող մանրէն կարելի է վերագրել ՌՆԹ-ի միակողմանի վիրուսներին: «Մեր գիտական աշխատանքի արդյունքները պետք է հաստատվեն լաբորատոր փորձերով և կլինիկական փորձարկումներով», – ասել է ուսումնասիրության մասնակից պրոֆեսոր Թոմաս Էֆերթը: