Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ֆեյսբուքյան «հակահեղափոխություն» չի ստացվի

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարում արտահայտած մտքերը տարբեր դիտանկյունից այս օրերին քննարկվում ու մեկնաբանվում են:

Թողնենք նրա ելույթի բովանդակային մասը: Ի՞նչ պետք է արձանագրել այս պահին: Միքայել Մինասյանը վերջապես ընդդիմադիր առաջնորդի հայտ ներկայացրեց: Նա այդ պահին երկար էր սպասել: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից ընդամենը ամիսներ անց նրա ֆինանսավորմամբ գործող խմբերի ու անհատների գործունեությունից պարզ կարելի էր կանխատեսել, որ Միքայել Մինասյանը ներկայացնելու է այդ հայտը: Պարզ չէր միայն՝ երբ և ինչպես:

Եվ, եթե դեռ մեկ տարի առաջ խոսակցություններ էին գնում, թե ով կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, այսօր կարող ենք ասել, որ վերջիններիս այդ հնարավորությունից դուրս մղելով՝ այդ հայտը ներկայացրեց հենց Միքայել Մինասյանը: Սակայն նա մեծագույն սխալ է գործել…

Միքայել Մինասյանի գիտելիքների, ինտելեկտի, խորաթափանցության մասին Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին արհեստականորեն ինչ-որ խորիմաստություն էր ձևավորվել, սակայն հիմք ընդունելով հեղափոխությունից հետո նրա ֆեյսբուքյան գրառումները, ինչպես նաև մայիսի 2-ի տեսաշարով վերջին ելույթը, բավական հստակ երևաց, որ նրա «հանճարեղությունը», «ամենակարողությունը» սովորական առասպել է:

Նախ՝ Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը բացառապես ֆեյսբուքյան հաջողություն է համարում, ինչը կոպտագույն սխալ է նրա կողմից: Հասարակությունը մերժել է Սերժ Սարգսյանի իշխանությունը իրականությունում, հետևաբար՝ հասարակության համար նույնքան մերժելի է Միքայել Մինասյանը: Սա, թվում էր, թե չափազանց պարզ եզրահանգում է, սակայն հենց այստեղ էլ սայթաքել է Միքայել Մինասյանը:

Ուշագրավն այն է, սակայն, որ Միքայել Մինասյանն առնվազն մեկուկես տարի պայքարում է ընդդեմ Փաշինյանի՝ հենց Փաշինյանի ոճով: Միքայել Մինասյանը խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղի կանոններով, բայց չի նկատում, որ արդեն իսկ մեկնարկից ձախողվել է՝ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ուժգին պայքարի դուրս գալով ընդդեմ Փաշինյանի: Թե ինչու նա դա չի զգում՝ դրա համար կան հիմնավոր պատճառներ, որոնց մասին էլ կխոսենք:

Միքայել Մինասյանի ֆինանսավորմամբ պայքարն իրականում վաղուց արդեն բավական թեժ ընթանում է՝ «ստատուսագիրների» ու «ուղիղ եթերների» պակաս չի զգացվել այս ընթացքում: Այդ շարքում բոլոր ոլորտների «մասնագետներ» կան՝ փաստաբան, իրավապաշտպան, մեդիապաշտպան, վերլուծաբան, նորաստեղծ կազմակերպություններ և նախկինում գործող երիտասարդական նախաձեռնություններ, որոնք խոսում են վեհ գաղափարների՝ ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, մամուլի ազատության և այլնի մասին, սակայն նրանց գործունեությանը ուշադիր հետևելիս պարզ է դառնում, որ այս մարդիկ ամեն օր ոտնահարում են իրենց իսկ կարևորած սկզբունքները. ֆեյսբուքյան տիրույթում, օրինակ, նրանց «հավանությանն» արժանանում իրենց իսկ թիմակիցների՝ այլոց նկատմամբ վիրավորական, ահաբեկչական, հայհոյանքով լի խոսքի ու գրառումների հեղեղը:

Օր ու գիշեր խոսելով ատելության, ոչ հանդուրժողականության մասին՝ նրանք իրենց բաժին ատելության խոսքն են տարածում ամենաուժգին դոզայով՝ վիրավորելով երկրի բարձրագույն իշխանության ցանկացած ներկայացուցչի, լրատվամիջոցի, ԶԼՄ-ի ղեկավարի, լրագրողի, վերլուծաբանի՝ չխնայելով գռեհիկ խոսքեր ու վիրավորական արտահայտություններ:

Օր ու գիշեր խոսելով «Ֆեյսբուքում» կեղծ օգտատերերի առկայության մասին, թեթև հայացք նետելով իրենց իսկ ելույթների ու «լայվերի» արձագանքին՝ կարող ես արձանագրել. նրանց «հավանումների» մի մասը նույնպես կեղծ օգտահաշիվների կողմից են, «զայրացած» և լիաթոք «ծիծաղով» արձագանքները արգելափակվում են, իսկ տվյալ հրապարակման ներքո քննադատական մեկնաբանություններն ուղղակի հեռացվում են:

Տարիներ առաջ, երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը դեռ պոպուլյար չէր Հայաստանում, հասարակության, մամուլի ուշադրությանը չէր կարող արժանանալ յուրաքանչյուր «հավակնոտ» դուրսպրծուկ, որը մի քանի տասնյակ գիրք է կարդացել և այսօր արդեն իրեն համարում է առնվազն Արիստոտելին հավասար մեկը:

«Ընդդիմադիր» առաջնորդի հայտ ներկայացրած Միքայել Մինասյանն ու նրա ֆինանսավորմամբ գործող թիմը ստեղծել և ապրում է համացանցային մի իրականությունում, որը գոյություն չունի իրական կյանքում: Մեր երկրի հասարակ քաղաքացիները ճանաչո՞ւմ են այդ մարդկանց, լսե՞լ են այդ մարդկանց անունները, դեմքով նրանց գիտե՞ն…

Իրականում, սակայն, հիմնավոր պատճառներ կան, թե ինչու է Միքայել Մինասյանի համար նախընտրելի գործել կիսաթաքուն՝ համացանցային տարբերակով: Նա չի հանդուրժում իր հասցեին քննադատությունը: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ողջ տեղեկատվական դաշտի համար գործել է մեկ չգրված օրենք Միքայել Մինասյանի մասին՝ «ոչ լավ, ոչ վատ» սկզբունքով: Իր միստիկ, խորհրդավոր կերպարը ստեղծելու համար նա մանրազնին աշխատանք է տարել, ու մամուլն այս առումով մոնիթորինգի տակ է գտնվել:

Այսօր Միքայել Մինասյանի հետ փոխշահավետ գործարք են կնքել մի կողմից ֆինանսավորման ակնկալիք ունեցող մարդիկ ու խմբակներ, որոնց որոշ ներկայացուցիչներն ու ընտանիքները ընդամենը 3-4 տարի առաջ հացի խնդիր ունեին: Երկու տարի է, սակայն, ինչ նրանց համար իրավամբ «իրավիճակ է փոխվել». նրանք մայրաքաղաքի կենտրոնում գրասենյակներ են վարձել, ավտոմեքենաներ ու թանկարժեք տեխնիկա են գնում, վրա հասած այդ անսպասելի «հաջողությունից» գլխապտույտի մեջ, բանականությունը կորցրած՝ իրենց պարտքն են համարում ֆեյսբուքյան ուղիղ եթերներով ելույթներ ունենալ: Մի բան, որ 10-15 տարի առաջ չէր կարող իրականություն դառնալ. այս մարդկանց, եթե հաջողվեր անգամ որևէ օրաթերթում տպագրվել, կամ մամուլի որևէ ակումբում ասուլիս հրավիրել, քիչ անց այս մարդիկ մարգինալի կարգավիճակում մոռացության կմատնվեին: Այսօր կա ֆեյսբուքյան «լայվի» կոճակ, և մի քանի ակցիայի մասնակցած, տարբեր քաղաքական թիմերից դուրս շպրտված, նախկին իշխանությանը մաս կազմածները, նախկին իշխանությունից օգտվածները ու նրանց բիզնեսում ժամանակին աշխատածներն այսօր արդեն համարում են, որ ունեն լսարան, հետևաբար՝ ունեն նաև ասելիք:

Այսինքն՝ այսօրվա համացանցային «ընդդիմադիրի» խնդիրն, օրինակ, Ազատության կամ Հանրապետության հրապարակում 100 հազարանոց հանրահավաք անցկացնելը չի այլևս, այլ «Ֆեյսբուքում» Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունը սևացնելու նպատակով ֆեյսբուքյան դիտումներ ապահովելն է:

Ի դեպ, այստեղ էլ իրավապահների գործունեության հետ կապված որոշակի հարցեր կան: Միքայել Մինասյանի ֆինանսավորմամբ գործող երիտասարդների ֆեյսբուքյան ուղիղ եթերների ելույթները՝ բովանդակային աղբից զատ, հետաքրքրություն պետք է առաջացնեն բացառապես իրավապահների շրջանում, քանզի դրանցում հստակ հնչում են իշխանության տապալման կոչեր, ֆիզիկական հաշվեհարդարի պահանջներ, ասել է՝ իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր, ինչը հակասահմանադրական ու հակաօրինական է:

Հետևաբար, մեր հասարակության մի միամիտ հատված պարզապես գործ ունի համացանցային սադրիչների հետ, նրանց կողմից ենթարկվում է շարունակական ահաբեկման: Իրական կյանքում ևս գործ ունենք պարզապես կենցաղային սադրիչների հետ. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը դրա վառ օրինակն էր: Իսկ իշխանությունը գործ ունի կոնկրետ իրավական համակարգի նկատմամբ պարբերաբար իրականցվող շանտաժի հետ:

Խոսքը վերաբերում է Միքայել Մինասյանի, իսկ ավելի վաղ՝ նրա ֆինանսավորած անձանց կողմից իրավապահներին ուղղված թափանցիկ ակնարկներին:

Բայց, այս ամենից բացի, կարևոր է արձանագրել հետևյալը. մայիսի 2-ին Միքայել Մինասյանը բացարձակապես չգիտակցեց ամենակարևորը, թե ինչպես է նա իր շրջապատի զոհը դարձել, ովքեր նրան համոզել են, որ իշխանության ժամերն ու օրերը հաշված են և հենց իրենց է հաջողվել հասունացնել այդ «սուրբ» պահը՝ իրենց գործատուի «երևալու» համար: Ճիշտ այնպես, ինչպես սովորաբար պատահում է հարուստ, երես առած երեխաների հետ, որոնք իրենց բակում, կամ դպրոցում մշտապես շրջապատված են եղել աղքատ ընտանիքների երեխաներով, բայց սերտել են կյանքի, իրենց համար ամենակարևոր դասը՝ օգտվել հարուստ և երեսառած տղայից՝ որքան հնարավոր է երկար ժամանակ՝ դրդելով նրան տարբեր «հերոսությունների»: Ու որքան երկար տևի «հերոսության» ճամփան, նրանք այդքան ժամանակ ապահով կապրեն:

Եզրահանգումը մեկն է՝ ֆեյսբուքյան ահաբեկչությամբ, հայհոյանքով, ագրեսիայով «հակահեղափոխություն» չի ստացվի: Միքայել Մինասյանի հեռավար պայքարն ի սկզբանե ձախողված է, քանի որ նա դարձել է իր անկուշտ շրջապատի զոհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում