Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Քեմալական կուսակցության նախկին փոխնախագահը կոչ է արել կուսակիցներին չշեղվել հակահայկական կուրսից

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հորդորել է առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Թանրըքուլուն սոցցանցերի իր էջերում գրել էր․ «1915թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի»։

Այս և ԺՀԿ-ի մի քանի այլ անդամների կողմից ցեղասպանության վերաբերյալ նախկինում արված նմանատիպ հայտարարությունները Թուրքիայում բացասական արձագանք են գտել։

Արձագանքողներից մեկը նույն կուսակցության նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Օնուր Օյմեն է, որն իր որոշ կուսակիցների կոչ է արել չհեռանալ հայկական հարցի վերաբերյալ դեռևս Աթաթուրքի կողմից ձևակերպած դրույթներից։

Օյմենը ԺՀԿ-ի իր կուսակիցներին կոչ է արել վերընթերցել կուսակցության ծրագիրը՝ մեջբերելով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հատվածը։

«Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը կախված է այդ երկրի կողմից օկուպացված արդբեջանական հողերից դուրս գալու, աշխարհի հայկական կազմակերպությունների միջոցով Թուրքիայի դեմ ցեղասպանության պնդումների վրա հիմնված նախաձեռնություններից հրաժարվելու, Հայաստանի որոշ փաստաթղթերի միջից Թուրքիային պատկանող որոշ հողերի նկատմամբ հավանկնություններ ունենալու տպավորություն ստեղծող ձևակերպումներն և խորհրդանիշները հեռացնելու պայմանների կատարումից»։

Օյմեն նաև Աթաթուրքի ճառերից մի հատված է մեջբերել, որտեղ հանրապետության հիմնադիրը կտրականապես ժխտում է հայկական կոտորածները՝ փոխարենը «մինչև ատամները զինված» հայերին մեղադրելով մուսուլմանների վրա հարձակումների ու անմեղ ժողովրդին կոտորելու մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում