Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հավանական է՝ որոշ երկրներից ճգնաժամի հետ կապված հոսք սկսվի դեպի Հայաստան. Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

– Պարոն Սինանյան, Լիբանանում  իրավիճակը չի կայունանում, Իրանում վաղը կարող է վատ վիճակ լինել։ Արդյոք այս երկրներում գտնվող հայերի ինչ-որ հատված ցանկություն հայտնե՞լ է տեղափոխվել Հայաստան։ Հայաստանը ունի՞ պատկերացում այս մարդկանց տեղավորելու մասին։

– Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խումբ կա, որը Իրանից և Լիբանանից հավանական ներգաղթի հարցեր է քննարկում:

– Իսկ դուք հայտեր ստացե՞լ եք կոնկրետ այդ երկրներից:

– Իհարկե, ստացել ենք: Կարող եմ ասել, որ մինչև այս պանդեմիայի բռնկումը այդ թեման շատ բուռն էր սկսել քննարկվել, բայց կորոնավիրուսը բնական փոփոխություններ մտցրեց: Մինչև մարտի սկիզբը այս թեման քննարկվել է, և մենք աշխատել ենք այդ ուղղությամբ:

Այսինքն՝ պանդեմիայի ավարտից հետո նորից թեման կշարունակի քննարկվե՞լ:

– Բնական է, որ կշարունակվի: Որևէ բան դեպի լավը չի փոխվելու այդ երկրներում, ընդհակառակը, հիմա ամեն տեղ ամեն ինչ ավելի է վատանում:

– Իսկ որքա՞ն այդպիսի հայտ եք ստացել:

– Եթե թվերով ասեմ, որ հսկայածավալ հայտեր են եղել՝ ոչ, բայց մենք, օրինակ, գիտեինք, որ այս տարի մեծ թվով լիբանանահայ ուսանողներ գալու էին Հայաստանի բուհերում սովորելու: Դա կարելի է դիտարկել որպես առաջին քայլ Հայաստան տեղափոխվելու: Մենք կոնկրետ տեղեկատվություն ունեինք դրա մասին և պատրաստվում էինք դրան: Շատերը պետք է գային բնակարան գնելու նպատակով: Այսինքն՝ նման գործընթացներ էին տեղի ունենում, ինչը թույլ էր տալիս մտածել, որ ներգաղթը շատ ռեալ է:

– Հայրենադարձության մասին օրենսդրական նախագիծ էր մշակվում: Կորոնավիրուսի հայտնվելուց հետո մենք պետք է առժամանակ մոռանա՞նք հայրենադարձության մասին:

– Ամենևին ոչ: Այդ օրենքի ընդունումը մենք երեկ ենք քննարկել պարոն Հայրապետյանի հետ և, ընդհակառակը, արագացնելու ենք օրենքի ընդունման գործընթացը: Իսկ հայրենադարձության մասին չեմ կարծում, որ պետք է առժամանակ մոռանանք: Հակառակը, ես հավանական եմ համարում, որ որոշ երկրներից, տնտեսական անկման և ճգնաժամի հետ կապված, հոսք սկսվի դեպի Հայաստան: Հենց այս պահին պետք է մենք պատրաստ լինենք ու մտածենք այդ ուղղությամբ:

– Նույնիսկ այս պահին օրենքը հրամայակա՞ն է:

– Անկասկած, այդ առումով ոչինչ չի փոխվել:

– Մենք հիշում ենք հայրենադարձ կնոջ հայտնի նամակը՝ ուղղված Փաշինյանին: Հիմա հեշտացե՞լ է Հայաստանում հաստատվելու կարգը:

– Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ հեշտանա: Այդ միջադեպից անմիջապես հետո քայլեր ձեռնարկվեցին, բայց կորոնավիրուսի պատճառով գործընթացը մի փոքր ընդհատվեց: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացը հեշտանա:

Տեսակետներ են հնչում, որ պետությունը նախ պետք է մտածի այն անձանց մասին, որոնք մեկնում էին արտագնա աշխատանքի, սակայն այս տարի չեն մեկնելու, հետևաբար պետք է հայրենադարձության մասին որոշ ժամանակ լռենք:

– Գիտեք՝ մեկը մյուսին չի հակասում: Մեկի առկայությունը չի նշանակում, որ մյուսը պետք է բացակայի: Ես հակասություն չեմ տեսնում այս երկու թեմաների միջև: Ես կնախընտրեմ մտածենք այն մասին, թե ինչպես անենք, որ բոլոր գործընթացները, որոնք կապված են ներդրումների, տնտեսական զարգացման հետ, խթանենք, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, ոչ թե ասենք՝ դե, աշխատատեղերը սահմանափակ են, հետևաբար արտագնա աշխատանքի մեկնողների համար ՀՀ-ում աշխատանք կգտնենք, իսկ ներգաղթողների համար չենք գտնի: Իմ կարծիքով՝ դա կեղծ հակասություն է:

– Ի վերջո, մենք կտեսնե՞նք ներգաղթյալների հոսքեր Իրանից ու Լիբանանից:

– Եթե այն միտումը, որը կար կորոնավիրուսից առաջ, պահպանվի, ապա այո:

– Իսկ ո՞ր տարիքային խմբերն են ուզում հաստատվել Հայաստանում:

– Խառն են՝ երիտասարդներ էլ կան, տարեց ընտանիքներ էլ կան: Անգամ մարդիկ կան, որ այս պահին էլ կցանկանային տեղափոխվել Հայաստան, սակայն ՀՀ քաղաքացի չեն և սահմանափակումների պատճառով չեն կարող գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում