Քրեական կառույցները կարող են սննդի մատակարարման վարորդներին օգտագործել թմրամիջոցների և ապօրինի ապրանքների տեղափոխման համար: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիոնում Ինտերպոլի շտաբին:
Հայտարարության մեջ ասվում է, որ այդ հիմքի վրա արդեն ձերբակալություններ են տեղի ունեցել Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Իսպանիայում և Մալայզիայում:
Այս կապակցությամբ Ինտերպոլը «մանուշակագույն ծանուցում» է տարածել կազմակերպության 194 անդամ երկրների համար՝ արգելված նյութերի տեղափոխման նոր մեթոդի երևան գալու վերաբերյալ:
«Մատակարարները կարող են լինել հանցակից կամ կամավոր օղակներ թմրանյութերի տեղափոխման գործում», – նշված է հաղորդագրության մեջ: