Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ուշադրություն. բանը հասնում է քաղաքացուն, և այլ կերպ չէր էլ լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ կապի ընթացքում հայտարարել է, որ առաջիկա տասնօրյակում աստիճանաբար կթույլատրվի տնտեսական գործունեության բոլոր տեսակների ծավալումը: Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ Հայաստանում կավարտվի տնտեսական կարանտինը: Դա ոչ այնքան համաճարակի դեմ պայքարում հաղթանակի արդյունք է, որքան տնտեսության հարցում աղետալի պարտություն թույլ չտալու մտավախություն:

Առավել ևս, որ այս օրերին առավել հստակ է հնչում պարզ մի ճշմարտություն՝ վարակը անխուսափելի է, այն կանգնեցնել և չեզոքացնել ընդհանրապես, զրոյացնել չի ստացվելու, և բնական իմունային պատնեշի ձևավորման գործընթացը չունի այլընտրանք: Հետևաբար, շատ կարևոր է, որ հանրային բնական իմունային պատնեշի ձեռքբերումը տեղի չունենա հանրության ու պետության տնտեսական իմունազրկման հաշվին: Դրան զուգահեռ, նկատելի է նաև համաշխարհային միտումը՝ կարանտինը աստիճանաբար հանելու հարցում, թեև կան անգամ մեկ-երկու բացառիկ երկրներ, որոնք ընդհանրապես չեն էլ կիրառել որևէ կարանտին, և այնտեղ իրավիճակը, կարծես թե, սկզբունքորեն տարբեր չէ, քան խիստ սահմանափակումներով երկրներում:

Այդուհանդերձ, խնդիրը, անշուշտ, Հայաստանի և այլ երկրների պարզ համեմատությունը չէ, այլ սեփական վիճակի առավելագույնս ռացիոնալ գնահատումը, հատկապես որ այստեղ կարծիքները միշտ են լինելու տարբեր՝ լինելու են և կան մարդիկ, որոնք պահանջելու են հնարավորինս խիստ կարանտին, հանուն հանրային առողջության և կյանքեր փրկելուն, հանուն առողջապահական համակարգը չծանրաբեռնելուն, և կան ու լինելու են մարդիկ, որոնք պնդելու են, որ կարանտինն ընդամենը ավելորդ հետաձգում է իմունային բնական պատնեշի ձևավորումը և հարվածում տնտեսությանը, որից հետո թե՛ առողջապահական, թե՛ բոլոր համակարգերը կարող են փլուզվել: Կարելի է ռացիոնալ տարրեր փնտրել երկու պարագայում էլ, և երկու դեպքում էլ գտնել վիճելի հանգամանքներ, սակայն մի բան պարզ է՝ հնարավոր չէ կարանտին ապահովել այնքան, որքան լինելու է վարակը: Եվ հնարավոր չէ որևէ կարանտինով երաշխավորել դրա տարածման կանխումը, քանի որ, վերջին հաշվով, տնտեսությունն է առողջապահական համակարգ պահողը, ոչ թե հակառակը:

Անկասկած է մի բան, համաճարակի դեմ պայքարում ավելի ու ավելի է առաջնային դառնում անհատի վարքագիծը, և դրանով հանրային վարքագիծը: Եվ այդ իմաստով պետք է մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, քաղաքացիներին հարկ եղած դեպքում պարտադրել ոչ թե կարատին, այլ համաճարակային պայմաններում հանրային միջավայրում անհատական վարքագիծ, որը հնարավորինս կնվազեցնի վարակի տարածումը: Վերջին հաշվով, ցանկացած հանրության և պետության առողջության, բառի բուն և պատկերավոր իմաստով առողջության առանցքային, հիմնարար գրավականը ազատության մեջ գիտակից և պատասխանատու քաղաքացին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում