Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանը բացեց ճանապարհը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ապրիլի 27-ին հյուրընկալել է Արցախի ոստիկանապետ, 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին: Մնացականյանը Սերժ Սարգսյանից հետո հանձնաժողովի փաստորեն առաջին հյուրն է:

Ինչու ենք, այսպես ասած, հաշվառում այդպիսի հաջորդականությամբ, որովհետև Սարգսյանն օրերս մասնակցելով հանձնաժողովի աշխատանքին՝ խոսել էր տարբեր պատասխանատուների մասին, որոնց պետք է ուղղել հարցերի մի մասը: Այդ մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշել էր, որ Սերժ Սարգսյանը պատասխանել է բոլոր հարցերին՝ այդ պատասխաններում մատնացույց անելով նաև կոնկրետ պատասխանատուների, որոնք կարող են տալ որոշակի հարցերի առավել ամբողջական պատասխաններ: Ընդ որում, այդ շարքում խոսքը վերաբերել է նաև Արցախի ղեկավարության շրջանակին:

Փաստորեն, Լևոն Մնացականյանն այդ շրջանակի առաջին գործիչն է, որ մասնակցում է քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքին: Այդ իմաստով հետաքրքիր է՝ Լևոն Մնացականյանը կգա՞ր հանձնաժողովի նիստին, եթե դրանից առաջ չգար և հարցերին չպատասխաներ Սերժ Սարգսյանը: Այդ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվել էր Յուրի Խաչատուրովը՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Այդ տեսանկյունից հատկանշական է այն, որ չնայած հանձնաժողովի հարցերին պատասխանել է նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ այդուհանդերձ, Արցախի պաշտպանության նախարարն ըստ էության ավելի մոտ է ռազմական գործողությունների «էպիկենտրոնին», ընդ որում՝ այդ բառի ոչ միայն զուտ ռազմական իմաստով: Ըստ այդմ, ինչ-որ առումով Լևոն Մնացականյանի ֆունկցիոնալ շրջանակը համարժեք է Յուրի Խաչատուրովի շրջանակին՝ իհարկե դե ֆակտո, և իհարկե հայկական զինուժի արցախյան մասի առումով:

Այդ տեսանկյունից արդյոք Սերժ Սարգսյանը բացե՞ց ապրիլյան քառօրյա հանձնաժողովի մի ճանապարհ, որը «փակ» էր մինչ այդ: Խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճանապարհի մասին է: Ընդ որում, այստեղ հատկանշական է այն, որ դա տեղի է ունենում նաև Արցախում նախագահի ընտրության ավարտի և նոր նախագահի իրողության ֆոնին, երբ պետք է ձևավորվի փաստացի Արցախի ռազմաքաղաքական նոր ղեկավարություն: Կունենա՞ դրանում որևէ դեր ապրիլյան հանձնաժողով տանող «ճանապարհը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում