ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել ճգնաժամի պայմաններում, կորոնավիրուսի համավարակի ֆոնին, ամերիկյան տնտեսությունը խթանելու համար գրեթե 500 միլիարդ դոլար տրամադրելու մասին, հաղորդում է Սպիտակ տունը։
Գումարի մեծ մասը՝ 321 միլիարդ դոլարը, կգնա փոքր բիզնեսի աջակցությանը։ Եվս 60 միլիարդը կտրամադրվի արտակարգ իրավիճակներում բիզնեսի օգնությանը, հիվանդանոցներին և առողջապահության համակարգին կհատկացվի 75 միլիարդ դոլար, և ևս 25 միլիարդ դոլարը կհատկացվի կորոնավիրուսի թեստավորման ծրագրի ընդլայնմանը։











































