Այսօր եվրագավաթների խաղարկությունից դուրս մնաց հայկական վերջին թիմը: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Միկա»-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն կրեց նորվեգական «Վալերենգա»-ից և երկու հանդիպումների արդյունքում զիջեց 0:2 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:
Անկախ գրանցված հաշվից՝ այս հանդիպումը հերթական անգամ ապացուցեց, որ հայկական ակումբային ֆուտբոլը խղճուկ վիճակում է: Ճիշտ է, «Միկա»-ն երկու հանդիպումներում էլ զիջեց նվազագույն հաշվով, սակայն Հայաստանի գավաթակրի ցուցադրած ֆուտբոլը գրեթե չէր տարբերվում նույն «Ուլիս-ի, «Փյունիկ»-ի և «Բանանց»-ի ելույթներից, թերևս միայն վերջինը, վրացական «Մետալուրգ»-ի հետ պատասխան խաղի, այն էլ վերջին 30 րոպեի ընթացքում փոքրիշատե ֆուտբոլի նման բան ցուցադրեց:








































