Աբխազիայի ընտրված նախագահ Ասլան Բժանիան Սուխումում հանրապետության ղեկավարի վարչակազմի շենքում երդման արաողությունից հետո պաշտոնապես ստանձնել է նախագահի պարտականությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել օտարերկրյա հյուրերի բացակայության պայմաններում, ներկա են եղել Ռուսաստանի, Հարավային Օսեթիայի և չճանաչված Մերձդնեստրի հանրապետության դեսպանները:
Արարողությանը մասնակցել են նաև խորհրդարանի պատգամավորներ, ԿԸՀ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, սահմանադրական դատարանի դատավորներ, գերագույն դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, Աբխազիայի ուղղափառ եկեղեցու և հանրապետության մահմեդականների կրոնական վարչակազմի ներկայացուցիչներ:
Մարտի 22-ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել էր Բժանիան՝ հավաքելով ձայների 56,5% -ը: