Լրագրողներն այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեցին, թե արդյոք տեղի ունեցածի համար 50 տոկոսով մեղավորությունը վարչապետի մամուլի խոսնակինը չի:
«Հնչում են մեկնաբանություններ, թե վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն այդ առումով և առաջինը հենց նա պետք է բացատրություններ, պարզաբանումներ տա:Ես այդ կարծիքը չեմ կիսում, քանի որ վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը: Հեռարձակման տեխնիկական նրբությունները տեղեկացնում է հենց այն անձը, խումբը, որն իրականացնում է: Եվ ի վերջո, յուրաքանչյուր աշխատակից, պաշտոնյա, հաստիք ունի պատասխանատվության իր եզրերը և յուրաքանչյուրը պատասխանատու է հենց այդ գծով»,-նշեց նա։








































