Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով դեռևս մարտին փակված երկրի սահմանները պետք է բացվեն մեկ տարուց ոչ շուտ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նրա կարծիքով՝ երկրից մուտքի և ելքի սահմանափակումների վերացումը կհանգեցնի COVID-19- ի նոր ներթափանցմանը: «Սահմանները պետք է մնան փակ մեկ տարի», – հավելել է Զեմանը:
Չեխիան մարտի 12-ին արտակարգ դրություն է սահմանել, իսկ մարտի 16-ին՝ համազգային կարանտին: Ըստ այդ միջոցների՝ օտարերկրացիները չեն կարող մուտք գործել երկիր, իսկ տեղի բնակիչները կարող են մեկնել միայն արտակարգ իրավիճակներում:
Այս պահի դրությամբ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6,701 դեպք, մահացել է 186 մարդ:







































