Վրաստանում չորրորդ մարդը մահացավ կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Մահացածը 70-ից բարձր տղամարդ է, որը բուժումը ստանում էր Բաթումիի կլինիկայում:
Նա հոսպիտալացվել էր ապրիլի 8-ին և մինչ օրս բուժվում էր կլինիկայում: Նշվում է, որ վարակված անձը ունեցել է մի շարք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, ներառյալ շաքարախտը, սիրտ-անոթային անբավարարությունը:
Ներկայումս Վրաստանում վարակված է 388 մարդ: