Այսօր՝ ապրիլի 17-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Դիմելով արտերկրում ապրող և վերջին 1.5 տարին Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց. «Այս օրենքի ընդունումից հետո դուք կկարողանաք վերադառնալ ՀՀ և ձեզ հետ ներկրել մինչև 5 հազար եվրո արժողությամբ իրեր` բացառությամբ տրանսպորտային միջոցի»:
Նրա խոսքով` այս համաճարակը ցույց տվեց, որ յուրաքանչյուրիս համար ամենաապահով երկիրը մեր Հայաստանն է, ու Հայաստանը գրկաբաց սպասում է ձեզ. «Այն արատավոր երևույթները, որոնք կային 2018թ. հեղափոխությունից առաջ, իսպառ բացակայում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































