Իսպանացի ֆուտբոլային մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կարող է նորից մարզել նախկին ակումբը:
Այս մասին գրում է Eurosprt-ը: Ըստ կայքի, Բենիտեսը կարող է կրկին դառնալ անգլիական «Նյուքասլ»-ի գլխավոր մարզիչը: Ակումբի ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցությունները իսպանացի մասնագետի հետ:
Ռաֆայել Բենիտեսը «Նյուքասլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնին էր 2016-19 թվականներին և այդ ժամանակ օգնեց թիմին դուրս գալ Պրեմիեր լիգա: Բենիտեսի գլխավորությամբ «Նյուքասլ»-ն անցկացրել է 146 հանդիպում: