Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը երկրի թանգարաններում և հնավայրերում վիրտուալ էքսկուրսիայի շարք է պատրաստել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Star-ին։
Գերատեսչության «Ֆեյսբուք»-ի էջում գրված է. «Կհանդիպենք Եգիպտոսի անտիկ իրերի թանգարանի գլխավոր դահլիճում, երեկոյան ժամը 20:00-ին»
Տեսանյութերը, որոնց միջոցով հեռուստադիտողները «շրջում են» թանգարաններում, հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում` «Ծանոթացեք Եգիպտոսին տանից. Մնացեք տանը. Մնացեք անվտանգ միջավայրում» կարգախոսի ներքո։
Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 1 մլն 949 հազարը։ Վիրուսից մահացել է 122.705 մարդ, ապաքինվել` 460.603-ը։ Կորոնավիրուսի վարակվածության դեպք գրանցած ավելի քան 210 պետությունների մի մասը արտակարգ դրություն և կարանտին է հայտարարել իր երկրի ողջ տարածքում։









































