Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

ԱԺ-ում ԿԲ նախագահ են ընտրելու. Ով է թեկնածուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում 29 հարց է, որի մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։ Սակայն այդ հարցերից զատ, հինգշաբթի օրը խորհրդարանում տեղի է ունենալու Կենտրոնական բանկի նախագահի քվեարկությունը, իսկ թեկնածուն էլ մեկն է՝ առաջադրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Ինչպես հայտնի է, առաջադրված է Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ քվեարկությունն էլ կայանալու է փակ գաղտնի և այս օրերին իշխանական խմբակցության պատգամավորներին հորդորել են նիստերից չբացակայել և մասնակցել քվեարկությանը։

Եթե հաշվի առնենք, որ կարողացել են համոզել նաև ընդդիմադիր խմբակցություններին` ընտրել իրեն, ապա ըստ էության խնդիրներ չեն լինի և այդ օրը ԿԲ նախագահը կընտրվի։ Հիշեցնենք, որ Արթուր Զավադյանն այլևս չի կարող առաջադրվել ԿԲ նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ անընդմեջ կառավարել է ԿԲ-ն և ՀՀ Սահմանադրությամբ այլևս իրավունք չունի նույն պաշտոնը զբաղեցնել:

Իսկ ով է ԿԲ նախագահի թեկնածուն. նշենք, որ Գալստյանի կինը ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԺ նախկին նախագահ աշխատած Բաբկեն Արարքցյանի դուստրն է` Աստղիկ Արարքցյանը: Վերջինս էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում է աշխատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում