Բելառուսական «Բելնեվթեխիմ» պետական կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոն հայտարարել է, որ Լիտվա է ժամանել Բելառուսի համար նորվեգական նավթով բեռնված լցանավը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ բեռնատար նավը կեսօրին ժամանել է Կլայպեդա քաղաքի նավահանգիստ:
Դրանից առաջ, հունվարի 26-ին, Բելառուսը Նորվեգիայից ստացել էր նավթի առաջին խմբաքանակը: Այդ ժամանակ երկիրը ստացել է մոտ 3.5 հազար տոննա հումք:
Այնուհետև հանրապետության համար թրեյդերների կողմից նավթով բեռնված ևս մի քանի լցանավեր են ժամանել Կլայպեդայի նավահանգիստ:






































