Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ բացթողումներ ի ցույց դրեց կորոնավիրուսը ՀՀ Զինված ուժերում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

 -Պարոն Հակոբյան,  Ձեր  կարծիքով՝ ի՞նչ  բացթողումներ  ի ցույց դրեց կորոնավիրուսի համավարակը  ՀՀ  ԶՈՒ-ում, ի՞նչ խնդիրներ ի հայտ եկան։

-Այս մասին դեռևս վաղ է խոսելը, քանի որ, նախ, տեղեկատվությունը դեռևս փակ է և, հետո՝ նույն այդ տեղեկատվությունը դեռևս լիարժեք հավաքված, համակարգված և վերլուծված չէ։ Վստահ եմ, սակայն, որ սա ինքնին լավ փորձ է ՀՀ Զինված ուժերի ղեկավարության  համար՝ ապագայում նման դեպքերին ավելի լավ պատրաստ լինելու առումով։

-Իսկ ո՞րոնք են  բանակի թույլ կողմերը վարակի ժամանակաշրջանում։

-Խնդիրն ամենից առաջ մարտունակության բավարար վիճակի պահպանության մեջ է, մանավանդ այն դեպքում, երբ ունենք ընթացող պատերազմ, իսկ զինված ուժերն էլ իրականացնում են ամենօրյա մարտական առաջադրանքներ։ Էականը սա է և պետք է ուշադրության կենտրոնում պահել հենց սա։ Որպես լրացուցիչ խնդիրներ՝ բանակը պետք է հետևի ռազմական գույքի և նյութական այլ միջոցների պատշաճ պահպանությանը, իսկ առիթի դեպքում էլ համապատասխան օժանդակություն ապահովի քաղաքացիական ծառայություններին՝ նյութական, տեղեկատվական, պարեկային և այլ ուղղություններով։ Առաջնայինը, սակայն,  մարտունակության առնվազն ներկա, իսկ վերջնանպատակում էլ՝ ավելի բարձր մարտունակություն ապահովելն է։

Ցավոք, ունենք  կորոնավիրուսի հաստատված դեպքեր նաև զինծառայողների շրջանում. սա ինչպե՞ս կարող ենք հասկանալ, ինչպե՞ս էր պետք կանխել դա, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեր, որոնք Ձեր գնահատմամբ՝ չեն ձեռնարկվել կամ գուցե բավարար չափով չեն եղել։

-Ինչպես արդեն նշեցի՝ տեղեկատվությունը մեծապես փակ է և այս առումով հնարավոր չէ որևէ հստակ բան ասել։ Այս հարցով պետք է զբաղվեն բանակային ոլորտը սպասարկող իրավապահ մարմինները և, եթե գտնեն, որ զինծառայողների վարակի գործում տեղի է ունեցել քրեաիրավական որակման անհրաժեշտություն ունեցող անփութություն՝  դրան  պատշաճ գնահատական տան։ Ինչքան կարելի է դատել բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, սակայն, նման անփութություն, ամեն դեպքում, չի եղել։

-Ստեղծված իրավիճակում  կամ, առհասարակ, նման համաճարակների ու  արտակարգ դրությունների ժամանակ՝ առաջնահերթ  ի՞նչ պետք է  անի ռազմաքաղաքական վերնախավը բանակում, որո՞նք են նրանց անելիքներն այս մասով:

– Զինված ուժերն ունեն իրենց խնդիրները, որոնց մասին  արդեն խոսվեց։ Ասացի  նաև այն մասին, որ ընթացող պատերազմ ունեցող երկրում, այսինքն՝ մեր դեպքում, դրանք առաջնային ուշադրություն են պահանջում։ Որպես գերնպատակ ունենալով սա՝ այս սահմաններում պետք է ուշադրություն դարձնել բանակի նյութատեխնիկական անխափան ապահովման, ներքին կարգապահության, զինծառայողների բարոյահոգեբանական պատշաճ վիճակի պահպանման վրա։

-ՀՀ և ՌԴ ԶՈՒ-երի միջև եղած փոխգործակցության շրջանակներում, երկկողմ պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի  7-ին  Հայաստան ժամանեց ռուս մասնագետների թիմը՝  իրենց հետ բերելով նաև շարժական լաբորատորիա՝ զինծառայողներին թեստավորելու համար։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, այսինքն՝ ստացվում է, որ ռուսներն ունեն այդպիսի հնարավորություններ, նյութատեխնիկապես  հագեցած են, իսկ մենք՝ ոչ։

-Գուցե և չունեինք։ Չմոռանանք, որ խոսքը վերաբերում է վիրուսային ոլորտին, այսինքն, իր ինչ որ իմաստով նաև՝ կենսաբանական պատերազմին, իսկ ԽՍՀՄ ավանդույթներին տիրապետող ՌԴ զինված ուժերում դրանք, բնականաբար, անհամեմատ  ավելի բարձր մակարդակի վրա պետք է որ լինեին, քան մեզ մոտ։ Իրոք, բանակաշինական վերջին տասնամյակներում, տիրապետելով սահմանափակ ռեսուրսների և դրանք ծախսելով ամենաանհրաժեշտի վրա, պարզ է, որ  այս ոլորտը մեզ մոտ որոշակիորեն անտեսվել էր։ Պարզ է, բացատրելի և հասկանալի։ Այս առումով ես որևէ վատ բան չեմ տեսնում ՌԴ զինված ուժերի համապատասխան մասնագետների և իրենց տեխնիկական միջոցների այցի մեջ, ընդ որում՝ սա պետք է դիտարկել այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմական ավանդական համագործակցության համատեքստում։ Միաժամանակ բնական է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստեղծի Ռուսաստանից  ժամանած մասնագետների համար աշխատանքի նորմալ պայմաններ, պատշաճ համագործակցություն ապահովի նրանց հետ, ստեղծի անվտանգ և արդյունավետ աշխատանքի բոլոր պայմանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում