Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից 19 բուժաշխատող է մահացել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքին:
Նրա խոսքով ՝ մահացածներից շատերը ժամանել են Մեծ Բրիտանիա երկրի Առողջապահության ազգային ծառայությում աշխատելու համար: Հենքոկը նշել է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել մահացած բժիշկների հիշատակին:
Նա նաև հայտարարել է, որ բուժաշխատողների վարակման դեպքերը հետաքննվելու են: Ենթադրվում է, որ նրանք վարակվել են աշխատանքից դուրս:
Վերջին տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 9 հազար մարդ:









































