Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Պանդեմիան բացասաբար կազդի տարածաշրջանի վրա. Բաքուն շարունակելու է սրել իրավիճակը

«Մերձավոր Արևելքում  այսօր օրակարգային թիվ մեկ խնդիրը կորոնավիրուսն է և դրա դեմ պայքարը, երկրների մոտեցումը նույնն է՝ պարփակված, մեկուսացած փորձում են կիրառել տարբեր հաջողված գործիքներ՝ վերահսկելի դարձնելու համար իրավիճակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանը որպես համաճարակի դեմ պայքարի հաջողված փորձ բերեց Հորդանանի, Քուվեյթի օրինակները: «Հորդանանում փաստացի իրավիճակը վերահսկելի է: Այսօր երկրում հայտարարվել է արտակարգ դրություն՝ ամենակտրուկ միջոցներով: Քուվեյթում ևս իրավիճակը լավ է, լիովին վերահսկելի»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խիստ միջոցառումները տալիս են ցանկալի  արդյունքը:

Անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին՝ Պետրոսյանն ասաց, թե ակնհայտ նկատվում է, որ պետությունը ցույց է տալիս կորոնավիրուսի դեմ դրական, միևնույն ժամանակ վիճելի արդյունքներ: «Սա պայմանավորված է նրանով, որ երկրում բավականին սուր ճգնաժամ է… Իրանի ամբողջ հույսը Արժույթի միջազգային հիմնադրամն էր, որին դիմել էին 5 միլիարդ դոլարի աջակցություն ստանալու ակնկալիքով, բայց Միացյալ Նահանգների կտրուկ արձագանքից հետո օգնությունը դրվեց հարցի տակ»:

Մեր զրուցակիցը նաև շեշտեց, որ համավարակի հաղթահարումից հետո սկսվելու է իրավիճակի վերլուծություն, տարածաշրջանի որոշ երկրներում հնարավոր են գործընթացներ, որոնք կարող են բացասաբար ազդել իշխող ուժերի, կառավարությունների վրա, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: «Մի քանի երկրներ կան, որտեղ հատկապես իշխանությունների թերացումների, ուշացած գործողությունների պատճառով հետևանքները կարող են, մեղմ ասած, վատ լինել, դրանցից մեկն Ադրբեջանն է, և չի բացառվում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը վերածվի լուրջ ճգնաժամի գործող իշխանությունների համար»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակելու է սրել իրավիճակը Արցախի ուղղությամբ:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում