Sunday, 12 05 2024
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում

Կորոնավիրուսից հետո այլ աշխարհակարգ է լինելու. հավանական է Հայաստանի փոխարեն ընտրություն կատարեն

Բերնի Սանդերսը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների քարոզարշավի դադարեցման մասին: Այսպիսով, դեմոկրատների թեկնածուն կլինի երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որի հիմնական մրցակիցն էլ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն է: ԱՄՆ-ի հայ համայնքն ավանդաբար ավելի սերտ աշխատել և համագործակցել է դեմոկրատ թեկնածուների հետ ու աջակցել է նրանց առաջադրմանը: Միևնույն ժամանակ, նախորդ ընտրություններին ԱՄՆ համայնքը չեզոք դիրք էր զբաղեցրել: Ինչպե՞ս կդիրքավորվի հայ համայնքը, ո՞ւմ օգտին կքվեարկեն ամերիկահայերը: Այս և արտաքին քաղաքական կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը տեսակապով քննարկել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ ԱՄՆ-ում համարում են, որ հենց Ջո Բայդենն է այն թեկնածուն, որ կկարողանա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթել գործող նախագահ, հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին: «Կանխատեսելի գործընթաց էր, քանի որ ի սկզբանե դեմոկրատական իսթեբլիշմենթն առաջ էր մղում Բայդենի թեկնածությունը… հանրապետականները ևս հասկանում էին, որ իրենց ամենաուժեղ հակառակորդը Բայդենն է և այս ընթացքում ուժեղ հարվածներ էին հասցնում նրան»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ համայնքի, հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը, մեր զրուցակիցը շեշտեց, որ այստեղ բավականին բարդ իրավիճակ է ձևավորվել: «Հայկական համայնքի համար չափազանց կարևոր է եղել թեկնածուների դիրքավորումը հայկական հարցերի շուրջ: Այս առումով բավականին լավ ճանապարհ անցել է Բայդենը, քանի որ եղել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, միշտ եղել է հայ համայնքի կողքին, մշտապես աջակցել է հայկական բանաձևերին, բայց մինչև փոխնախագահ դառնալը… Կարծում եմ, որ մեր կազմակերպությունները բավականին դժվար են ընտրելու թեկնածու, ըստ ամենայնի, չեզոքություն կհռչակեն և կփորձեն չեզոք դիրքավորում պահպանել, որ հետագայում հնարավորություն ունենան աշխատել երկու կողմերի հետ էլ»:

Այն դիտարկմանը, որ այս օրերին Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար աջակցություն է ստանում մի շարք երկրներից, միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Չինաստանից, և ուշագրավ է, որ ստեղծված դժվարին իրավիճակում օգնության մեծ մասը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս է, և հարցին՝ արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների փոփոխություններ պետք է լինեն հետկորոնավիրուսային աշխարհում, մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ՝ կորոնավիրուսից հետո համաշխարհային իրողությունները մեզ այլ աշխարհակարգ են պարտադրելու, որում վերադասավորումներ են լինելու… Շատ հնարավոր է, որ այն իրողությունները, որոնք ձևավորվեն վաղվա աշխարհում, էապես տարբերվեն այն իրողություններից, որոնք ունենք այսօրվա աշխարհում: Շատ հավանական է, որ Հայաստանը ոչ թե ինքն ընտրություն կատարի, այլ Հայաստանի փոխարեն ընտրություն կատարեն, և աշխարհաքաղաքական զարգացումները գնան այլ ուղով»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում