Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Ուժերի հարաբերակցությունն Արցախում. խնդիրը պարզ է

Արցախի նախագահի ընտրության գործընթացը բնականորեն շարունակում է լինել նաև հայաստանյան հանրության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում տարբեր շրջանակներ ընտրական գործընթացը գնահատում են օրինականության հետ խնդիր ունեցող և համարում, որ վերարտադրվում է նախին իշխանությունն ու պարտվել է հեղափոխությունը, իսկ մի շարք շրջանակներ էլ կարծում են հակառակն ու համարում, որ պետք է գործընթացը հասցնել ավարտին և ձևավորել Արցախի նոր իշխանություն, քանի որ առկա համաշխարհային մարտահրավերները անթույլատրելի են դարձնում Արցախի կայունությունը: Առանցքայինն անշուշտ լինելու էր այն, թե ինչ կարծիքի է լինելու Հայաստանի առաջին դեմքը, կամ Հայաստանում թավշյա հեղափոխության առաջնորդը:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ընտրությունը կատարել է Արցախի հանրությունն ու այն արտացոլում է ուժերի այս պահի դասավորությունը: Փաշինյանը հայտարարեց նաև, որ դրա մասին վկայում է այն, որ ընդամենը հարյուր ձայն չի բավականացրել թեկնածուներից մեկին նախագահ դառնալու համար, և եթե չլիներ օրինականություն, հարցերը կլուծեին առաջին իսկ փուլով: Նա մատնացույց է արել նաև Արցախի խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի, որոնց թվում՝ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի առաջնորդած կուսակցություններն են: Իհարկե, արցախյան և հայաստանյան հանրության մի մաս համարում է, որ նրանք իրականում այնքան էլ ընդդիմություն չեն, կամ ընդդիմություն են խիստ պայմանականություններով: Սակայն բուն խնդիրը, թերևս, այստեղ չէ: Բուն խնդիրն ըստ երևույթին այն է, որ Արցախում իրապես առկա է ուժերի այս պահին եղած հարաբերակցությունն արտահայտող պատկեր: Այլ հարց է, թե ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցության որակը և բովանդակությունը, սակայն մի բան, թերևս, հստակ է, որ Արցախի հանրությունն ունեցել է այդ հարաբերակցությանը շոշափելիորեն դեմ արտահայտվելու հնարավորություն, բայց չի օգտագործել այդ հնարավորությունը:

Անշուշտ եղել են ընտրական գործընթացի տարրեր, ընդ որում՝ գործընթաց ասվածի ավելի լայն շրջանակով, քան զուտ քվեարկությունը, որոնք, մեղմ ասած, խնդիր ունեն օրինականության, քաղաքականության տարրական սկզբունքների հետ: Սակայն դա ևս ուժերի առկա հարաբերակցության մաս է, որը դարձյալ չունի արցախյան հանրության այնպիսի ընդդիմություն, որ դրսևորման առումով բախվեր էական խնդիրների: Իրավիճակն այդ տեսանկյունից իսկապես բարդ է, և հատկապես բարդանում է Հայաստանի հետ միասնական, թե երկսուբյեկտ տրամաբանությամբ հարաբերակցության լայն «դիսկուրսի» պայմաններում, առնչվելով նաև Հայաստանում հեղափոխության արցախյան շարունակությանը: Անկասկած է, որ Արցախում տեղի ունեցած շարունակությունը հեղափոխական չէ և դա քաղաքական որոշման արդյունք է: Մյուս կողմից, սակայն, այդ որոշումը թերևս հիմնված է մի շարք ռացիոնալ հանգամանքների վրա, որ թելադրված են արցախյան իրականության մեջ ուժերի հարաբերակցության առկա պատկերով: Այդ տեսանկյունից, անկասկած է, որ Արցախում կա նոր՝ հանրային-քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտություն կամ, այլ կերպ ասած, հանրային, քաղաքական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն, որը կփոխի առկա պատկերի վերաբերյալ հանրության վերաբերմունքը գործի, ոչ միայն խոսքի մակարդակում, այդպիսով փոխելով նաև ուժերի հարաբերակցությունն ավելի կայուն մրցակցային հեռանկարով: Անկասկած է, որ այդ խնդիրը լուծել «ի բնե» անկարող է խորհրդարան մտած որևէ ուժ: Հարցն այն է, թե խորհրդարան չմտած ուժերից ով է կարող լինելու այդ կարևոր խնդիրը լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում