Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան առաջարկել է հանրաքվե անցկացնել: Նախագահը հարց է բարձրացրել ԱՄՆ-ից պահանջել 17 մլրդ դոլար փոխհատուցում 1989 թ. քաղաքացիական պատերազմում ԱՄՆ-ի մասնակցության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Օրտեգան, որը պատրաստվում է երրորդ անգամ դառնալ երկրի նախագահ, իր կողմնակիցներին ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից հացված վնասը կազմում է 17 մլրդ դոլար: Վաշինգթոնը, որն այդ տարիներին աջակցում էր Օրտեգայի հակառակորդներին, ասել է, որ փոխհատուցումն արդեն վճարված է: Քննադատություն է արտահայտել նաև Նիկարագուայի ընդդիմությունը, որն Օրտեգայի առաջարկը անհեթեթ և անհեռանկարային է հայտարարել: