Ամերիկացի երգչուհի Փինքը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, պատմել է հիվանդության ծանր ախտանիշների մասին իր երեք տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ: Դերասանուհու հետ զրույցի առցանց հեռարձակումը իր Instagram-ում հրապարակել է գրող Ջենիֆեր Պաստիլոֆը:
«Մենք շատ հիվանդ էինք: Իմ երեք տարեկան Ջեյմսոնը ամենածանրը տարավ: Ես գիշերները կաց էի լինում և կյանքումս երբեք այդքան չեմ աղոթել: Զավեշտալի է, ինչ-որ պահի ինձ թվում էր, թե նրանք խոստացել են, որ մեր երեխաները լավ կլինեն: Դա երաշխավորված չէ: Ոչ ոք դրանից պաշտպանված չէ», – ասել ՝ նա:
«Ջեյմսոնը շատ, շատ հիվանդ էր: Ես երեք շաբա նրա և իմ վիճակի մասին տեղեկատվական մատյան էի պահում: Այժմ էլ՝, երեք շաբաթ անց, նա ունի 37,7 աստիճան ջերմություն», – հավելել է Փինքը:
Տեսակապի ընթացքում երեխան մոտեցել է երգչուհուն և ասել, որ իրեն լավ է զգում։