Իրանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Երկրում վարակի բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 50 հազար 468 մարդ:
Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 3 հազար 160 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 124-ով: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-¬ով, ընդհանուր բուժվել է 16 հազար 711 մարդ: