«Միլան»-ը ստուգողական խաղում 12 անպատասխան գնդակ ուղարկեց իտալական Serie D-ում հանդես եկող «Սոլբիատեսե»-ի դարպասը:
Իտալական գրանդի կազմում միայն Զլատան Իբրահիմովիչը դարձավ դուբլի հեղինակ (29, 40): Մյուս ֆուտբոլիստները` Զեեդորֆը (3), Կասսանոն (5), Վալոտին (11), Ֆլամինին (13), Պալոսկին (48), Ձամբրոտան (59), Էմանուելսոնը (68), Ինձագին (76) և Կոմին (84) աչքի ընկան մեկական անգամ: 4-րդ րոպեին էլ «Սոլբիատեսե»-ի ֆուտբոլիստ Վիսկոմին ինքնագոլի հեղինակ դարձավ:










































