Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանը պատրա՞ստ է մեծ վերադարձի

Կորոնավիրուսային համաճարակն ու այդ ֆոնին տնտեսա-քաղաքական համաշխարհային խիստ անբարենպաստ կոնյունկտուրան, դրա համատեքստում նավթի գների ռեկորդային անկումը Հայաստանի համար առաջացնում են մի խնդիր, կամ հնարավոր մարտահրավեր, որը կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել՝ հանկարծ բռնկվելու պարագայում: ՌԴ վարչապետ Միշուստինը դիմել է Ռուսաստանի բոլոր ռեգիոններին տեղերում խիստ կարանտինի անցնելու համար՝ ինչպես Մոսկվայում: Դա վկայում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը իրականում շատ ավելի լայն թափ ունի, քան պաշտոնական վիճակագրությունը: Միաժամանակ, Ռուսաստանի կարողությունների վրա էապես ազդելու է նավթի գնանկումը: Սա մի կողմից առաջացնում է սոցիալ-տնտեսական աջակցության համար փողի ահռելի ծախսի անհրաժեշտություն, մյուս կողմից՝ նավթի գնանկումը էապես նվազեցնում է Ռուսաստանի համար փողի հոսքը: Հազիվ թե այդ իրավիճակում երկարաժամկետ կամ հուսալի ելք լինի ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ ամենը կատարվում է մի երկրում, կամ ծավալվում մի երկրի շուրջ, որտեղ աշխատանք է գտել Հայաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացի: Խոսքը, իհարկե, հենց քաղաքացիների մասին է, ոչ թե Հայաստանից հեռացածների, որոնք արդեն ստացել են ՌԴ քաղաքացիություն, ընտանիքներով հիմնավորվել այնտեղ և հազիվ թե փորձեն ելք փնտրել Հայաստան վերադարձի մեջ, հատկապես գիտենալով, որ այստեղ վիճակը, այսպես ասած, առավել լավ չէ:

Բայց Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք մեկնում էին ընդամենը սեզոնային աշխատանքի, կարող են վերադառնալ, ունենալ վերադարձի ցանկություն, ինչը ապահովելը պարտավորություն է Հայաստանի կառավարության համար: Դա արդեն իսկ հավելյալ լոգիստիկ, ենթակառուցվածքային բեռ է: Միաժամանակ, այն նաև սոցիալ-տնտեսական բեռ է, որովհետև վերադառնում են մարդիկ ոչ թե աշխատանքային սեզոնն ավարտած՝ փողով, այլ աշխատանքը կորցրած: Այդ իմաստով, նրանք փաստորեն ավելանում են կամ ավելանալու են Հայաստանում այդօրինակ խնդրի առաջ կանգնած քաղաքացիների վրա: Կա՞ ներկայումս այդպիսի մեծ հոսք դեպի Հայաստան, կամ ցանկություն՝ վերադարձի, կարծես թե առայժմ պարզ չէ, համենայնդեպս չկա տեղեկություն այդ մասին: Մյուս կողմից, սակայն, դրան պետք է լինել պատրաստ, և պատրաստ ոչ միայն սոցիալական ազդեցությունը մեղմելու իմաստով:

Ի վերջո, բուն խնդիրը դա չէ, այլ վերադարձողների, այսպես ասած, սոցիալիզացիան, այդ հասկացության, իհարկե, ոչ այնքան ուղիղ իմաստով: Խոսքն այն մասին է, որ, թերևս, այսօր արդեն արժե մտածել այն մասին, թե հայաստանյան տնտեսական նոր իրողություններում ինչպես կարող են ինտեգրվել հնարավոր վերադարձողները, որպեսզի ոչ միայն չդառնան Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ խնդիր, բեռ, այլ գործնականում դառնան տնտեսության վերափոխումներին լրացուցիչ ուժ տվող ռեսուրս: Ավելին, Հայաստանը այդ ուղղությամբ մտավոր արդյունք ստեղծելու կարողության պայմաններում, արդեն, թերևս, ոչ միայն չպետք է սպասի հնարավոր վերադարձի՝ լինելով դրան պատրաստ, այլ պետք է ինքը անի վերադարձի կոչ, ճգնաժամային հայրենադարձության յուրօրինակ էֆեկտի տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում