Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռոբերտ Քոչարյանը կրկնեց Սերժ Սարգսյանին․ որոշում կայացնողն՝ իշխանությունն է

Սերժ Սարգսյանից երկու օր հետո Արցախի ժողովրդին ուղերձով դիմել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Բովանդակային առումով նախկին երկու նախագահների շեշտադրումները միանգամայն նույնն են։

Ազատազրկման մեջ գտնվող նախագահը դարձյալ խոսել է կորոնավիրուսային վտանգների մասին։ «Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։ Սակայն Հայաստանի և Արցախի սերտ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի ներթափանցման և տարածման տեսանկյունից ակնհայտ վտանգներ է առաջացնում։ Եվ սա խոր անհանգստության տեղիք է տալիս, քանի որ կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների անբավարար լինելու պայմաններում համաճարակը կարող է արագորեն տարածվել և բազմաթիվ կյանքեր խլել։ Այն կարող է նաև լրջագույն հարված հասցնել մեր անվտանգությանը, հատկապես` առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս առումով Արցախի Հանրապետության ղեկավարությունը դժվարին ընտրության առաջ է կանգնած և պետք է պատասխանատու որոշումներ կայացնի՝ անվերապահորեն գերադասելով Արցախի և արցախցիների անվտանգությունը»,- արձանագրել է Քոչարյանը, սակայն արտակարգ դրություն հաստատելու կամ ընտրությունները հետաձգելու պահանջով հանդես չի եկել՝ պատասխանատվությունն, ըստ էության, թողնելով իշխանությունների վրա։

Ուշագրավ է, որ ԼՂՀ առաջին նախագահը շեշտել է, որ «Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք», սակայն, Սերժ Սարգսյանի օրինակով, անուններ չի տվել, կամ ավելի ճիշտ՝ խուսափել է Վիտալի Բալասանյանի անունը տալուց, ում Քոչարյանի աջակիցները բացահայտորեն աջակցում են։
Այնուամենայնիվ, գանք կարևոր արձանագրմանը՝ ընտրությունների անցկացման կամ դրանց հետաձգման ողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա։ Ոորոշում կայացնողը Արցախի նախագահ Բակո Սահակյանն է, ով, անշուշտ, այս հարցում պետք է խորհրդակցի պաշտոնական Երաևանի հետ, որովհետև՝ ցանկացած պարագայում, իրադարձությունների զարգացման համար պատասխանատու է լինելու նաև Հայաստանի իշխանությունը։

Ցանկացած սցենար, անշուշտ, ունի իր ռիսկերը։ Արցախում միաժամանակ անցկացվում են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ ու դրանց հետաձգումը կարող է հարուցել սահմանադրական որոշակի ճգնաժամ, մանավանդ, որ Ստեփանակերտում գործող իշխանությունը լեգիտիմության որոշակի խնդիրներ ուներ ի սկզբանե։ Բացի այդ, չկա որևէ երաշխիք, որ կորոնավիրուսային ճգնաժամը կարող է արագ հաղթահարվել, իսկ դա նշանակում է, որ գործընթացը անորոշ ժամանակով հետաձգվելու է, ինչը նաև քաղաքական ու անվտանգային ռիսկեր կարող է ծնել։ Եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, ապա մարտի 31-ին ընտրությունները պետք է անպայման անցկացվեն, մանավանդ, որ Արցախում տակավին չի արձանագրվել կորոնավիրուսով վարակվածության դեպք։

Մյուս կողմից՝ եթե կորոնավիրուսի առկայության մասին պաշտոնական տվյալներ չկան, դա հստակ երաշխիք չէ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, մանավանդ, որ ընդգրկուն թեստավորում, կարծես թե, չի իրականացվել։ Նման իրավիճակում իրապես ռիսկերը հաշվարկելու խնդիր կա, որովհետև հարևան Իրանի իրադարձությունները ցույց տվեցին, որ խորհրդարանական ընտրությունները կորոնավիրուսի բորբոքման նոր ազդակ դարձան։

Իդեալական տարբերակն այն կլինի, որ ընտրությունները չհետաձգվեն, միևնույն ժամանակ՝ իշխանությունները կարողանան իրականացնել այնպիսի կանխարգելիչ գործողություններ, որոնք ռիսկեր չեն ստեղծի նաև արցախցիների առողջության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում