Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Ի՞նչ է կատարվում Սերժ Սարգսյանի հետ․ ընտրությունները հետաձգելու կո՞չ, թե՞ հրաժարում Վիտալի Բալասանյանից

Ընդամենը մի քանի օրից Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են, սակայն այս օրերին ավելի ակտիվ քննարկվում են ոչ թե թեկնածուների ծրագրերն ու հնարավորությունները, այլ՝ կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները հետաձգել-չհետաձգելու հարցը։

Խնդիրն, իհարկե, միանշանակ չէ ու գտնվում է Արցախի իշխանությունների, գործընթացով օբյեկտիվորեն շահագրգռ այլ սուբյեկտների, նաև՝ պաշտոնական Երևանի որոշումների ու քննարկումների դաշտում։

Այս ամենով հանդերձ՝ քարոզարշավը, գոնե մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում, շարունակվում է ու երեկ, օրինակ, նկատելի էր, որ Հայաստանի նախկին իշխանությանը հարող մի շարք գործիչներ և ուժեր կոչ արեցին արցախցիներին՝ իրենց քվեն տալ Վիտալի Բալասանյանին, ով, թերևս, թեկնածուներից միակն է, որն աջակցություն ունի հին համակարգի սեգմենտների կողմից։ Համենայն դեպս, խոսքը՝ բացահայտ հրապարակային աջակցության մասին է։

Այս ամենի համատեքստում երեկ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա հետ վերջին շրջանում, կարծես, ինչ-որ քաղաքական կերպարանափոխություն է տեղի ունենում։ Համենայն դեպս, երեկվա հայտարարությունը, կորոնավիրուսի թեմային նվիրված հրապարակային տեքստից հետո, երկրորդն էր, որտեղ Սարգսյանը հանդես էր գալիս պետական գործչի դիրքերից, ռացիոնալ շեշտադրումներով։

Արցախի ընտրություններին նվիրված Սարգսյանի հայտարարությունը խիստ ծավալուն է, որի մեծ մասը նվիրված է կորոնավիրուսին ու նրա հարուցած պրոբլեմներին։ «Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ և ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները և կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը: Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր և ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա ևս կյանքի և մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք և հաղթեցինք»,- գրել է Սերժ Սարգսյանը։

Իհարկե, այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը երկրորդում է Վիտալի Բալասանյանին ու մյուսներին ու ընտրությունները հետաձգելու հորդոր է անում, սակայն երրորդ նախագահը փաստացի նման պահանջ կամ հորդոր չի ձևակերպում՝ դա թերևս թողնելով Հայաստանի կամ Արցախի իշխանությունների որոշման տիրույթում։ Ավելի շուտ՝ երրորդ նախագահը ձևակերպում է մարտահրավերը ու այն չեզոքացնելու հետ կապված պատասխանատուներին՝ փորձելով ստեղծել քաղաքական կոնյուկտուրայից վեր գտնվող մեկի կերպար։

«Ընտրե՛ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, և դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ և պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը և ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձևավորե՛ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան և անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը»,- իր հայտարարության եզրափակիչ մասում գրել է Սերժ Սարգսյանը։

Ինչպես տեսնում ենք՝ երրորդ նախագահն անուններ չի տվել՝ թեև բոլորին է հայտնի, որ նրա թիմն աջակցում է Վիտալի Բալսանյանին։ Արդյո՞ք Սարգսյանը փորձել է իրեն վեր դնել քաղաքական կոնյուկտուրայից, թե՞ իրապաշտորեն հաշվարկել է գեներալի կանխատեսլի պարությունը՝ իրենց դուրս դնելով դրա պատասխանատվությունից։ Իհարկե, չի բացառվում այլ պրագմատիկ հաշվարկ․ Սերժ Սարգսյանն իր՝ «ներկայությամբ», գուցե չի ցանկացել բարդացնել Բալասանյանի՝ առանց այն էլ, անբարենպաստ վիճակը։

Իհարկե, չբացառենք մեկ այլ վարկած, ըստ որի՝ նույնիսկ Արցախի ընտրություններում հայաստանյան հին համակարգի ներսում գոյություն չունեն միասնական մոտեցումներ ու դիրորոշում։ Ի դեպ, ուշագրավ է, որ վերջին շրջանում Բալասանյանն, իր հերթին, իրեն դիրքավորում է Ռոբերտ Քոչարյանի թիմում՝ չտալով Սերժ Սարգսյանի անունը։ «Կարծում եմ, որ Արցախի ցանկացած քաղաքական գործիչ իր համար պատիվ պիտի համարի վայելելու ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, որի ավանդը մեր պետությունների շինարարության գործում անհերքելի և անգնահատելի է»,- հենց այսօր հայաստանյան թերթերից մեկին ասել է գեներալը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում